Դասընթացավարների մրցույթ-հրավեր
Աղբյուրը՝ Գորիսի մամուլի ակումբ
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում «Գորիսի ՄամուլիԱկումբ» և «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից իրականացվող «Եսիրավունք ունեմ պաշտպան ունենալ» ծրագիրը հայտարարում է դասընթացավարների մրցույթ-հրավեր՝ Սյունիքի մարզի երիտասարդների և լրագրողների համար կազմակերպվող եռօրյա դասընթաց վարելու նպատակով:
Նպատակը
Վերապատրաստել Սյունիքի մարզի 21 երիտասարդների, որպեսզի կարողանան իրականացնել դատական նիստերի մոնիտորինգ (մշտադիտարկում) և լուսաբանել անվճար իրավաբանական օգնության հիմնախնդիրները:
Ծառայությունների նկարագիրը
1.Իրականացնել դասընթացներ հետևյալ թեմաներով՝
Օր 1-ին՝ «Ինչպես լուսաբանել հանրային պաշտպանության հիմնախնդիրները»
Օր 2-րդ՝ «Անվճար իրավաբանական օգնության տրամադրման օրենսդրական կարգավորումը»
Օր 3-րդ՝ «Ինչպես իրականացնել դատական նիստերի մոնիտորինգ»:
2.Պատրաստել նշված թեմաներով պրեզենտացիաներ և բաժանվող նյութեր
Թիրախային խմբերը՝ Սյունիքի մարզում մոնիտորինգ իրականացնելու նպատակով ընտրված երիտասարդներ և լրագրողներ:
Իրականացման վայրը՝ քաղաք Գորիս:
Դասընթացի տևողությունը՝ օրական 6 ժամ՝ ներառյալ ընդմիջումները:
Ակնկալվող արդյունք
Դասընթացի մասնակիցները պետք է ձեռք բերեն ունակություններ, տեսական և գործնական գիտելիքներ դատարաններում անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավիճակի մոնիտորինգ իրականացնելու և նշված թեմաները ԶԼՄ-երով լուսաբանելու ասպարեզում:
Պահանջվող փորձը և որակավորումները
-Նախկինում նման դասընթացի իրականացման փորձառություն
-Հաղորդակցության հմտություններ
-Պրեզենտացիա պատրաստելու և ներկայացնելու հմտություններ
Դիմորդների կողմից ներկայացվող փաստաթղթեր
-Ինքնակենսագրություն,
-Դասընթացի պլան,
-Սեսիայի պլան,
-Սեսիայի ներկայացում և մասնակիցներին տրվող նյութեր
Դասընթացն անց է կացվելու Գորիս քաղաքում:
Դիմելու վերջնաժամկետը ս/թ նոյեմբերի 12-ն է:
Խնդրում ենք հաշվի առնել, որ կապ կհաստատվի միայն ընտրված թեկնածուների հետ:
Հետաքրքրված անձինք վերոհիշյալ փաստաթղթերը կարող են ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեով՝ նամակի թեմա դաշտում նշելով նախընտրելի դասընթացի թեման:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 094-54-12-61 հեռախոսահամարով՝ Անահիտ Բաղդասարյանին: