Դասընթացավար-փորձագետների մրցույթ
Աղբյուրը՝ compass-center.org
«Բանավեճ, քննարկում, փոփոխություն (DDC)» ծրագրի շրջանակներում «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ն հայտարարում է դասընթացավար-փորձագետների վճարովի ծառայությունների մատուցման մրցույթ։ Դասընթացավար-փորձագետները պետք է մշակեն համապատասխան նյութերը, պլանավորեն և իրականացնեն դասընթացները Երևանում և Գյումրիում, ինչպես նաև տրամադրեն փորձագիտական խորհրդատվություն 2018 թվականի փետրվար-ապրիլ ամիսների ընթացքում:
«Բանավեճ, քննարկում, փոփոխություն (DDC)» ծրագրի նպատակն է խրախուսել Երևանի, Վանաձորի, Գյումրու և Գավառի երիտասարդներին, տրամադրել նրանց տարածք և հնարավորություն ընձեռել զարգացնել իրենց գիտելիքներն ու հմտությունները՝ արդյունավետ հետազոտությունների իրականացման համար, բացահայտել և խորացնել թեժ հասարակական, տնտեսական և քաղաքացիական հիմնախնդիրների ընկալումը և ազատ արտահայտել իրենց գաղափարները` կառուցվածքային և հասարակական բանավեճերի մասնակցության միջոցով:
Գյումրի և Երևան քաղաքներում կիրականացվի 12 դասընթացներ ներքոնշյալ թեմաներով։
Թեմա 1. Բուհական կրթական համակարգի խնդիրները (17.02.2018 Գյումրի)`Տեխնիկական առաջադրանք
Թեմա 2. ՀՀ պետական բյուջեի բաշխման հիմնախնդիրներ (24.02.2018 Գյումրի)` Տեխնիկական առաջադրանք
Թեմա 3. ՀՀ կառավարության հակակոռուպցիոն համակարգ (03.03.2018 Գյումրի)` Տեխնիկական առաջադրանք
Թեմա 4. Սպառողների իրավունքների պաշտպանություն (10.03.2018 Գյումրի)` Տեխնիկական առաջադրանք
Թեմա 5. Անօթևանության խնդիրը Գյումրիում (17.03.2018 Գյումրի)` Տեխնիկական առաջադրանք
Թեմա 6. Աղբահանության կազմակերպման հիմնախնդիրներ (24.03.2018 Գյումրի)` Տեխնիկական առաջադրանք
Թեմա 7. Ընտանեկան բռնությունը ՀՀ-ում և դրա կանխարգելումը ( 18.02.2018 Երևան)` Տեխնիկական առաջադրանք
Թեմա 8. ՀՀ արդի հարկային քաղաքականություն. ԵԱՏՄ անդամակցության ազդեցությունը դրա վրա (25.02.2018 Երևան) `Տեխնիկական առաջադրանք
Թեմա 9. ՀՀ-ում գենդերային հիմնահարցեր (04.03.2018 Երևան)` Տեխնիկական առաջադրանք
Թեմա 10. Եկեղեցի և պետություն փոխհարաբերությունները ՀՀ ում ( 11.0.2018 Երևան)`Տեխնիկական առաջադրանք
Թեմա 11. Ներառական կրթությունը ՀՀ-ում ( 18.03.2018 Երևան)` Տեխնիկական առաջադրանք
Թեմա 12. Տեղեկատվական ազատություն և հասանելիություն (25.02.2018 Երևան)` Տեխնիկական առաջադրանք
Ներկայացված պահանջներին բավարարող և հետաքրքրված անձինք կարող են իրենց հայտն ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեին՝ (նամակի կրկնօրինակն ուղարկելով jmf@jinishian.amէլ.հասցեին)։ Նամակի վերնագրում անհրաժեշտ է նշել դասընթացի թեմայի (թեմաների) վերնագիրը::
Հայտին պետք է կցված լինեն հետևյալ փաստաթղթերը`
1.Ինքնակենսագրական (CV)՝ շեշտադրելով տվյալ թեմայով իրականացված դասընթացների փորձառությունը:
2. Շարժառիթային/մոտիվացիոն նամակ, նշելով, թե ինչու եք ցանկանում մասնակցել այս մրցույթին 3. Դասընթացի համառոտ նկարագիրը, ներառյալ մեթոդաբանությունը, որով ցանկանում եք դասավանդել:
ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ՓԵՏՐՎԱՐԻ 5—ը ժամը 18:00։
Լրացուցիչ հարցերի կամ տեղեկությունների համար կարող եք նամակ ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեին կամ զանգահարել 077298456 հեռախոսահամարին:
Ծրագիրն իրականացվում է համագործակցաբար «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի, «Լոռու զարգացման կենտրոն (ԼԶԿ)» ՀԿ-ի և «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ կողմից:
Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրի փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում։