Գրքի թարգմանության մրցույթ
Աղբյուրը՝ www.media.am
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է մրցույթ՝ The Data Journalism Handbook գրքի թարգմանության համար: Գրքի հայերեն տարբերակը պատրաստելու համար փնտրում ենք թարգմանչի և խմբագրի, որոնք մրցույթին կմասնակցեն միասնական հայտով:
Հայտը պետք է ներառի
- գնային առաջարկ գրքի թարգմանության և խմբագրման համար (անգլերենից հայերեն)
- նախկինում արված նմանատիպ աշխատանքների օրինակներ (եթե ունեն)
- դիմողների համառոտ կենսագրականներ(CV):
Թարգմանչի համար պահանջվող չափանիշերն են
- անգլերենի և հայերենի գերազանց իմացություն
- գրավոր թարգմանությունների փորձ
- լրագրության ու տվյալների վերլուծության վերաբերյալ համապատասխան բառապաշարի իմացություն:
Խմբագրի համար պահանջվող չափանիշեր
- հայերենի գերազանց, անգլերենի աշխատանքային իմացություն
- խմբագրական աշխատանքի փորձ և հմտություններ
- գիտելիք լրագրության ու տվյալների վերլուծության վերաբերյալ, համապատասխան բառապաշարի իմացություն
Միասնական հայտով ընտրված մասնագետները իրենք են կազմակերպելու աշխատանքի ամբողջ ընթացքը՝ ազատ են բաշխելու ժամանակը, աշխատելու հեռակա (ոչ ՄՆԿ գրասենյակում):
Գրքի թարգմանության ու խմբագրման աշխատանքները պետք է ավարտել մինչև 2017 թ. մարտի 1-ը: Գրքի ավարտուն տարբերակի որակի համար հավասարապես պատասխանատու են թարգմանիչն ու խմբագիրը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 20-ն է:
The Data Journalism Handbook-ը մասնագիտական ազատ ուղեցույց է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են տվյալների լրագրությամբ։ Գիրքը համատեղ աշխատանքի արդյունք է, այն գրվել է տարբեր երկրներում Տվյալների լրագրությամբ զբաղվող լավագույն մասնագետների կողմից և թարգմանվել է արդեն 15 լեզուներով;
Լրացուցիչ տեղեկությունների համար կամ հարցերի դեպքում՝ դիմեք Նարինե Սաֆարյանին, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն: Հեռ.՝ 010 58 3620), էլ. փոստ՝ [email protected]: