Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 12 ապրիլի, 2017
Մրցույթ թափուր աշխատատեղի համար
Source: http://us5.campaign-archive2.com
Պաշտոնը՝ Վանաձոր Ինֆոտուն ծրագրի համակարգող
Աշխատանքի սկիզբը` Հունիս 1, 2017
Ամփոփ նկարագիր
«ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ն հայտարարում է մրցույթ՝ Վանաձոր Ինֆոտուն ծրագրի համակարգողի հաստիքի համար: Ծրագրի նպատակն է նպաստել ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումների գործընթացի մասին տեղեկատվության և հանրային մասնակցության բարձրացմանը Լոռու մարզում։
Հիմնական պարտականությունները
- Պլանավորել և պատշաճ կերպով իրականացնել ծրագրային բոլոր գործողությունները
- Հետևողանություն դրսևորել գործողությունների ժամանակին իրականացմանը և խոչընդոտների մասին ժամանակին տեղեկացմանը կազմակերպության ղեկավարին
- Պատրաստել և ժամանակին ներկայացնել ընթացիկ և ավարտական հաշվետվությունները
- Կազմակերպել Մեդիա ոլորտին վերաբերող դասընթացներ
- Կազմակերպել Վավերագրական տեսաֆիլմերի դիտում-քննարկումներ
- Պատրաստել նյութեր Վանաձորում և Լոռու մարզում առկա տարբեր ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ
- Կազմակերպել հանրային միջոցառումներ, ֆոտոմրցույթներ, ֆլեշ-մոբբեր, ակցիաներ
- Առցանց և ավանդական միջոցներով հնարավորինս լայն լուսաբանել Վանաձոր Ինֆոտան և ՀԿ Կենտրոնի գործունեությունը
- Վարել Վանաձոր Ինֆոտան բլոգը
- Վարել ֆեյսբուք սոցիալական ցանցում Վանաձոր Ինֆոտուն խումբը
Ընդհանուր պարտականություններ
- Ըստ անհրաժեշտության և պահանջի՝ ՀԿ Կենտրոնում ստանձնել այլ պարտականություններ
- Մասնակցել ՀԿ Կենտրոնի կազմակերպական զարգացմանն ուղղված բոլոր գործընթացներին
- Առաջկցել ՀԿ Կենտրոնի աշխատակիցներին տարբեր ծրագրային գործողությունների իրականացման ընթացքում
- Անհրաժեշտության դեպքում թարգմանել ՀԿ Կենտրոնի գործունեությանն առնչվող փաստաթղթեր
Մասնագիտական և աշխատանքային պահանջներ
- Բարձրագույն կրթություն /ցանկալի է լրագրության և հարակից ոլորտներում/
- Քաղ. Լրագրության նյութեր պատրաստելու կարողություն և պատրաստակամություն
- Սոցիալական մեդիան արդյունավետ օգտագործելու հմտություններ
- Հաղորդակցվելու գերազանց հմտություններ, բանավոր և գրավոր հայերենի գերազանց իմացություն
- Անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Թիմային աշխատանքի ունակություն, ինքնուրույն և արդյունավետ աշխատելու կարողություն
- Ժամկետների մեջ աշխատելու ունակություն
- Լրատվամիջոցների հետ աշխատելու փորձառություն
Դիմելու կարգը
Հայտերը՝ ինքնակենսագրությունը եւ հետաքրքրվածության նամակը, ուղարկել [email protected] էլ.հասցեին` թեմա դաշտում նշելով “Վանաձոր Ինֆոտուն ծրագրի համակարգող”։ Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2017 թվականի ապրիլի 22-ը:
Վանաձոր Ինֆոտուն ծրագիրը իրականացվում է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար (ՄՔՏՄ)» ծրագրի շրջանակներում: