Նպաստի՛ր համայնքիդ ուժեղացմանը․ Տեսաուղերձների մրցույթ երիտասարդ սյունեցիների համար.
«Ծիածան» Առաջնորդների Կրթական Կենտրոն ՀԿ «Սյունիքում ՏԻՄ ռազմավարության բարելավում` ուղղված ճգնաժամերի կառավարմանն ու հանրային պաշտպանությանը» («ՊրոՓաբլիկ») ծրագրի շրջանակներում հրավիրում է Սյունիքի բոլոր համայնքների 15 տարեկանից բարձր երիտասարդներին մասնակցելու մարդու անվտանգության իրավունքի բաղադրիչների (մարդու իրավունքներ, սոցիալական, տնտեսական, շրջակա միջավայրի, առողջապահության, տուրիզմի, գյուղատնտեսության և պարենային ոլորտներ) վերաբերյալ տեսաուղերձների մրցույթին։
Տեսաուղերձի միջոցով հեղինակը կպատմի իր կարծիքով համայնքում առաջնային խնդիրների ու համայնքի բնակչության կարիքների մասին և կառաջարկի դրանք հաղթահարելու ուղիներ։
Տեսաուղերձները հնարավոր է նկարահանել բջջային հեռախոսներով։ Դրանց տևողությունը չպետք է գերազանցի 3 րոպեն, իսկ ծավալը՝ 500 MB-ը:
Ծրագրի նպատակն է՝ նպաստել Սյունիքի մարզում բնակչության ապահով, անվտանգ կյանքի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների բացահայտմանն ու տեղական իշխանությունների զարգացման ռազմավարական ծրագրերում դրանց լուծմանն ուղղված գործողությունների մշակմանը:
Մրցույթին կարող են դիմել Սյունիքի բոլոր համայնքների 15 և բարձր տարիքի երիտասարդները։
Տեխնիկական և թեմատիկ պահանջները բավարարող բոլոր տեսաուղերձները կհրապարակվեն «ՊրոՓաբլիկ» ծրագրի պաշտոնական էջում, իսկ լավագույն չորս տեսաուղերձները ներկայացրած հեղինակներն կարժանան մրցանակների։
Տեսանյութերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլհասցեին մինչև սույն թվականի հոկտեմբերի 20-ը, ժամը 16։00-ը՝ նամակի անվանում բաժնում նշելով «Տեսաուղերձ» բառը։ Չմոռանաք նամակում նշել նաև ձեր կոնտակտային տվյալները՝ հետադարձ կապ ապահովելու համար։
Լրացուցիչ հարցերի և պարզաբանումների համար կարող եք զանգահարել կամ գրել «ՊրոՓաբլիկ» ծրագրի Կապանի ներկայացուցիչներ՝ Ծիածան ԱԿԿ ՀԿ ղեկավար Սուսաննա Մարտիրոսյանին (093 36 24 53 83 և [email protected]) կամ ծրագրի Կապանի համակարգող Անի Սարգսյանին (077 13 24 61 և [email protected])։
Ծրագիրը միտված է զարգացնել և հզորացնել Սյունիքի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ռազմավարական հայեցակարգերը։ Այն իրականացվում է «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության (ԼՀԱ), Գորիսի մամուլի ակումբի (ԳՄԱ) և «Ծիածան» Առաջնորդների Կրթական Կենտրոն ՀԿ-ի կողմից ձևավորված կոնսորցիումի կողմից՝ «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում` Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և ծրագրի գործընկերների հետ համագործակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ։
Միացեք ծրագրի ֆեյսբուքյան էջին այստեղ Ճգնաժամերի կառավարման ու հանրային պաշտպանության հարթակ