ԴԱՏԱ ծրագրի ընթացքը լուսաբանող մուլտիմեդիա նյութերի, վիդեո պատմությունների պատրաստման հրավեր
2020 թվականի հունիսին մեկնարկել է «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագիրը, որն իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը գործընկեր կազմակերպությունների հետ միասին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ։
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը ԴԱՏԱ ծրագրի շրջանակում համագործակցության է հրավիրում մեդիա արտադրությամբ զբաղվող անհատների կամ կազմակերպությունների՝ Հայաստանի մարզերում իրականացվող, հինգ ոլորտային ծրագրերի ընթացքը լուսաբանող՝ 8-10 րոպե տևողությամբ վիդեո պատմություններ պատրաստելու համար։
Ծրագրի շրջանակներում, հինգ կոնսորցիումներ իրականացնում են հանրային քաղաքականությունների բնագավառում ոլորտային նախաձեռնություններ. Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվության, Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումների, Հոգեկան առողջության իրավունքահեն քաղաքականության, Սյունիքում ՏԻՄ ռազմավարության բարելավման, Աշխատանքային իրավունքների ոլորտում տվյալահեն քաղաքականությունների բարելավման ուղղություններով։
Դիմող անհատի, կազմակերպության կողմից պահանջվում է.
- ԴԱՏԱ ծրագրի գործընկերների հետ համագործակցությամբ՝ ձևավորել պատրաստվելիք տեսանյութի ֆորմատը, գաղափարը,
- կազմել նկարահանման գրաֆիկ՝ հաշվի առնելով գործուղումների անհրաժեշտությունը,
- նկարահանել տեսանյութերն ըստ նախապես պայմանավորված ժամկետների,
- մոնտաժել նկարահանված նյութը, ուղարկել հաստատման,
- անհրաժեշտ փոփոխություններից և հաստատում ստանալուց հետո տրամադրել, հրապարակման ենթակա վերջնական պրոդուկտ։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ պայմաններ.
- ֆիլմարտադրության և նկարահանումների կազմակերպման փորձ,
- նկարահանում իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական հնարավորություններ։
- ՀՀ քաղաքացիական հասարակության ոլորտում նմանատիպ աշխատանքի փորձ։
Դիմելու կարգը.
Մրցույթին ներկայացվող առաջարկի փաթեթը պետք է ներառի՝
- Մրցույթին դիմող անհատի մասնագիտական ինքնակենսագրականը (CV) կամ կազմակերպության դեպքում` համառոտ նկարագիրը,
- Նախկինում ստեղծած հաղորդումների, ֆիլմերի և վիդեոնյութերի հղումներ, պորտֆոլիո։
Հայտերը կարող եք ներկայացնել էլեկտրոնային տարբերակով՝ վերը նշված փաստաթղթերը` [email protected] էլ. փոստին՝ թեմայի դաշտում նշելով՝ DATA_Video_Production:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 5-ն է։
Ընտրված մասնակիցները կհրավիրվեն համատեղ գաղափարի քննարկման և բյուջեի պլանավորման։
Լրացուցիչ հարցերի և պարզաբանումների համար կարող եք զանգահարել Դատա ծրագրի աշխատակից Դիանա Շահբազյանին` (+37498) 51 26 53 հեռախոսահամարով։
***
ԴԱՏԱ ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, «Սոցիես» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության, Բուն TV հիմնադրամի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության հետ միասին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ։
Սույն նախաձեռնությունն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները և ներկայացված բովանդակությունը միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: