Սյունիքում երիտասարդ փորձագետների ակումբի ձևավորման հրավեր
«Ծիածան» Առաջնորդների Կրթական Կենտրոն ՀԿ-ն «Սյունիքում ՏԻՄ ռազմավարության բարելավում` ուղղված ճգնաժամերի կառավարմանն ու հանրային պաշտպանությանը» («ՊրոՓաբլիկ») ծրագրի շրջանակներում հրավիրում է Սյունիքի երիտասարդ մասնագետներին մասնակցելու փորձագիտական ակումբի ձևավորմանը։
Փորձագիտական ակումբի երիտասարդ անդամները հնարավորություն կունենան «ՊրոՓաբլիկ» ծրագրի տարբեր փուլերում կիրառել մասնագիտական գիտելիքներ՝ նպաստելով Սյունիքի մարզում բնակչության ապահով, անվտանգ կյանքի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների բացահայտմանը, ինչպես նաև կմասնակցեն երիտասարդական հանրապետական միջոցառումներին։
Փորձագիտական ակումբի անդամ դառնալու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրություն, ինչպես նաև 1200 բառի շրջանակում գրված ռեֆերատ՝ անդրադառնալով Սյունիքի մարզում առկա ոլորտային որևէ խնդրի/ների (շրջակա միջավայր, մարդու իրավունքներ և անվտանգություն, առողջապահություն, սոցիալական խնդիրներ, կրթություն, պարենի անվտանգություն, գյուղատնտեսություն և այլն) և առաջարկել լուծումներ։
Լավագույն ռեֆերատները կհրապարակվեն «ՊրոՓաբլիկ» ծրագրի էջում, իսկ դրանց հեղինակները կարժանանան խրախուսական մրցանակների։
Ինչպես դիմել՝
Անհրաժեշտ է ռեֆերատն ու ինքնակենսագրությունը (word ֆայլով, 11 տառաչափ, Sylfaen) ուղարկել [email protected] էլհասցեին մինչև սույն թվականի հոկտեմբերի 15-ը, ժամը 16։00՝ նամակի անվանում բաժնում նշելով «Փորձագիտական ակումբ»։
Լրացուցիչ հարցերի և պարզաբանումների համար կարող եք զանգահարել կամ գրել «ՊրոՓաբլիկ» ծրագրի Կապանի ներկայացուցիչներ՝ Ծիածան ԱԿԿ ՀԿ ղեկավար Սուսաննա Մարտիրոսյանին (093 36 24 53 83 և [email protected]) կամ ծրագրի Կապանի համակարգող Անի Սարգսյանին (077 13 24 61 և [email protected])։
Ծրագիրը միտված է զարգացնել և հզորացնել Սյունիքի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ռազմավարական հայեցակարգերը։ Այն իրականացվում է «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության (ԼՀԱ), Գորիսի մամուլի ակումբի (ԳՄԱ) և «Ծիածան» Առաջնորդների Կրթական Կենտրոն ՀԿ-ի կողմից ձևավորված կոնսորցիումի կողմից՝ «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում` Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և ծրագրի գործընկերների հետ համագործակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ։
Միացեք ծրագրի ֆեյսբուքյան էջին այստեղ՝ Ճգնաժամերի կառավարման ու հանրային պաշտպանության հարթակ։