Հանդիպում-քննարկում «ՀՀ-ում խոցելի խմբերի Մարդու Իրավունքների պաշտպանությունը մատնված է անուշադրության» թեմայով
«Բազմազանություն» սոցիալ-մշակութային մարդասիրական ՀԿ-ն «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ-ի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կարողությունների Զարգացում» ծրագրի շրջանակներում հրավիրում է հանդիպում-քննարկում «ՀՀ-ում խոցելի խմբերի Մարդու Իրավունքների պաշտպանությունը մատնված է անուշադրության» թեմայով:
Հանդիպման ընթացքում խոսելու ենք կանանց, երեխաների, ԼԳԲԻՔ+ և տրանս անձանց ՄԻ, քրեակատարողական հիմնարկներում ՄԻ գերակայության և պաշտպանության, այլ կրոնական հայացքներ և մշակութային պատկանելություն ունեցող անձանց ՄԻ իրավիճակի և հասարակական մենթալիտետի մասին։
Հանդիպման վերջին հատվածում ԶԼՄ ներկայացուցիչները և մասնակիցները կունենան հարց ու պատասխանի հնարավորություն։
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԳՐԱՆՑՎԵԼ
https://forms.gle/nTvdUQZhY63aYoN59
Քննարկման խոսնակններն են․
Բացման խոսքով հանդես կգա Արտակ Ադամ Առաքելյանը, «Բազմազանություն» ՀԿ հիմնադիր-նախագահ,
Լուիզա Վարդանյանը, «ՓԻՆՔ» իրավապաշտպան ՀԿ իրավաբան, իրավախորհրդատու,
Լիլիթ Մարտիրոսյանը, «Իրավունքի Կողմ» ՀԿ հիմնադիր-նախագահ,
Անահիտ Սիմոնյանը, «Մարդու Իրավունքների Հետազոտությունների Կենտրոն» ՀԿ համահիմնադիր,
Նարե Հովհաննիսյանը, «Իրավական Նախաձեռնությունների Կենտրոն» ՀԿ նախագահ,
Հովսեփ Խուրշուդյանը, «Ազատ Քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ նախագահ,
Ավետիք Իշխանյանը, «Հայաստանի Հելսինկյան Կոմիտե» ՀԿ նախագահ,
Յուրի Մանվելյանը, լրագրող, Epress.am,
Արման Ղարիբյանը, «Իրավունքի Ուժ» ՀԿ համահիմնադիր,
Սերգեյ Գաբրիելյանը, «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ,
Սիրանուշ Դավթյանը, «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն ՀԿ»-ի հոգեբան։
Հանդիպման ժամանակ մասնակիցները կունենան նաև հնարավորություն ձեռք բերելու կազմակերպության կողմից հրապարակված «Հասարակության բազմազանությունը» թեթև ընթերցանության ձեռնարկը։
ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ ԳՐԱՆՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՏԵՂԵԿԱՑՎԻ։
Հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 22-ին, 15։00-ին։
Հարցերի դեպքում գրել մեր ֆբ էջին կամ զանգահարել +37455793507 հեռախոսահամարով։
Սիրով սպասում ենք հետաքրքրված անձանց։