Արդյունավետ կառավարման Կարլ Ֆրիդրիխ Գոերդելեր քոլեջի մրցույթ
Արդյունավետ կառավարման Գոերդելեր քոլեջը միամյա վերապատրաստման գերմանալեզու ծրագիր է` Ռոբերտ Բոշ հիմնադրամի և Արտաքին քաղաքականության գերմանական ընկերակցության համագործակցությամբ: Այն նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Սերբիայի, Թուրքիայի և Ուկրաինայի երիտասարդ սերնդի ղեկավար ուժերի համար:
Գոերդելեր քոլեջը աջակցում է հասարակության մեջ ակտիվ ներգրավված անձանց, ովքեր ցանկանում են ձևավորել իրենց առկա հասարակությունը, հնարավոր է դարձնում փորձի փոխանակությունը ամբողջ Եվրոպայում՝ ամրապնդելով պատասխանատու և լավագույնին ձգտող գործողությունների աճը փոփոխվող արդի հասարակության մեջ: Մասնակիցները քոլեջի մեկ ուսումնական տարվա ընթացքում մասնակցում են երեք սեմինարների և իրականացնում են սեփական արդյունավետ կառավարման նախագիծը իրենց իսկ հայրենիքում:Ծրագիրը ղեկավարում է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Գոերդելեր քոլեջի տնօրեն պրոֆեսոր Գյունթեր Ֆերհոյգենը:
Սեմինարը ընթանալու է գերմաներենով:
Գոերդելեր քոլեջի կողմից ընտրված մասնակիցները`
-
բարելավում են իրենց որակավորումը կառավարման արդյունավետության և նորարարության ոլորտներում,
-
ստանում են աննախադեպ հնարավորություն` հետևելու գերմանական և եվրոպական մի շարք կազմակերպությունների աշխատանքին, կապեր հաստատում քաղաքական, տնտեսական և հասարակական ոլորտների մասնագետների հետ,
-
զարգացնում են առաջնորդելու իրենց ունակությունները և ձեռք բերում հմտություններ ծրագրի ղեկավարման մեջ,
-
ծրագրի փորձառու ղեկավարի օգնությամբ իրենց հայրենիքում իրականացնում են սեփական նախագիծը,
-
դառնում են «Եվրոպայի ակտիվ ղեկավար անհատականություններ» միջազգային ցանցի մի մաս:
-
Արդյունավետ կառավարման Գոերդելեր քոլեջի ծրագրին մասնակցելը անվճար է:
Սեմինարների, ինչպես նաև նախընտրական փուլի հարցազրույցի ընթացքում բոլոր ծախսերը (ճանապարհավարձը, վիզայի, կեցության և սննդի վճարները) հոգում է Ռոբերտ Բոշ հիմնադրամը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2018թ. փետրվարի 19-ն է:
Ծրագիրը սկիզբը 2018թ. սեպտեմբերի 13-ն է:
Եթե մեր ծրագիրը հետաքրքրեց Ձեզ, մեծ սիրով հրավիրում ենք մասնակցելու նաև մեր տեղեկատվական միջոցառմանը, որը տեղի կունենա 2018 թվականի փետրվարին՝ Երևանում: Միջոցառմանը կմասնակցեն նաև ծրագրի շրջանավարտներ, ովքեր կկիսվեն իրենց փորձով և տպավորություններով՝ միաժամանակ պատասխանելով Ձեր հարցերին: Տեղեկատվական միջոցառմանը մասնակցելու համար խնդրում ենք ուղարկել «Միջոցառման մասնակցություն» վերտառությամբ էլեկտրոնային նամակ հետևյալ հասցեով՝ [email protected] և մենք Ձեզ սիրով կտեղեկացնենք անցկացման վայրի և ժամի մասին:
Ծրագրի կամ դիմում հայտի պահանջների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել www.goerdeler-kolleg.deկայքէջ:
Կոնտակտային անձ Գերմանիայում` Քլեր Լուիզա Լայֆերտ (Claire Luzia Leifert: +49 30 254231-92, [email protected])
Կոնտակտային անձ Հայաստանում: Սահակյան Գայանե (+37493 03 77 11, [email protected])