CCP Synergy ծրագրի մասին հայտարարություն
Աղբյուրը ՝ Institut für Auslandsbeziehungen
CCP Synergy ծրագրի շրջանակներում Հայաստանյան ՔՀԿ-ները կարող են ամրապնդել իրենց կապերը Գերմանիայում գործընկեր կազմակերպությունների հետ կամ հաստատել նոր կապեր: Ծրագիրը նախատեսված է մասնավորապես այն ՔՀԿ-ների համար, որոնք գործունեություն են ծավալում հետևյալ ոլորտներում՝
· Հասարակություն և քաղաքականություններ (policy)
· Մեդիա և մշակույթ
· Մարդու իրավունքներ և խաղաղարարություն
· Կայուն զարգացում
Ծրագիրը հնարավորություն է ընձեռում նշված ոլորնտներում ներգրավված կազմակերպությունների աշխատակիցներին 7-30 օրով մեկնել Գերմանիա՝ մասնակցելու գործընկեր գերմանական կազմակերպության հետ համատեղ ծրագրի մշակման աշխատանքներին, միջոցառումներին կամ համատեղ հանդես գալու հրապարակումներով: Հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 12-ն է:
Ծրագրի մանրամասներին և հայտադիմումի ձևին կարող եք ծանոթանալ այս հղումով : Հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] կամ [email protected] էլ փոստ հասցեներին: