Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր
Աղբյուր՝ www.facebook.com/www.cdpf.am
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Շահույթ չհետապնդող իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:
Սույն ծրագրի շրջանակներում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԹԻՀԿ) և Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ) հրավիրում են hասարակական կազմակերպությունների (ՔՀԿ) և ակտիվ քաղաքացիական խմբերի ներկայացուցիչներին մասնակցելու ՀՌԿԿ-Հայաստան հիմնադրամի և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հետ համատեղ իրականացված «Լավագույն փորձի հետքերով. շահերի պաշտպանությամբ զբաղվող հայաստանյան ՀԿ-ների ուսումնասիրությունը» և Շահույթ չհետապնդող իրավունքի եվրոպական կենտրոնի փորձագետների կողմից` Հայաստանում ՔՀԿ-ների համար նպաստավոր իրավական միջավայրի գնահատման գործիքի ներկայացմանը:
Առաջին միջոցառման ժամանակ կներկայացվի քանակական և որակական գործիքակազմի միջոցով գնահատված շահերի պաշտպանությամբ զբաղվող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունները, մասնավորապես՝ քաղաքականություն մշակելիս քաղաքացիներին ներգրավելու, նրանց շահերը շեշտադրելու և պետական կառույցները մշտադիտարկելու ունակությունների լայն պատկերը, ինչպես նաև ՀԿ ոլորտի հանդեպ հանրային վերաբերմունքի արդյունքները:
Երկրորդ միջոցառման ժամանակ քննարկման հիմնական նպատակներն են`
1. Շահույթ չհետապնդող իրավունքի եվրոպական կենտրոնի կողմից մշակած Հայաստանում ՔՀԿ-ների համար նպաստավոր իրավական միջավայրի գնահատման գործիքի ներկայացումը
2. Գնահատման գործիքի փորձարկումը մասնակիցների հետ և համատեղ եզրակացություններ` իրավական նպաստավոր միջավայրի վերաբերյալ
3. Գնահատման գործիքի վերջնականացում`հիմնված մասնակիցների առաջարկների վրա:
Միջոցառումները տեղի կունենան սույն թվականի մարտի 23-ին, ժամը` 10.00-13.00 և 14.30-18.00-ը` Անի Պլազա հյուրանոցի Գառնի սրահում (Հասցե` ք. Երևան, Սայաթ Նովա փող. 19): Քննարկմանը մասնակից դառնալու համար խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը մինչև ս.թ. մարտի 21-ը, ժամը 10:00-ը, նշելով որ միջոցառմանն (առաջին, երկրորդ կամ երկուսին) եք ցանկանում մասնակցել:
Լրացուցիչ հարցերի համար զանգահարել 010 576670 հեռախոսահամարով կամ գրել [email protected] հասցեին: