Եվրոպական գործընկեր կազմակերպություններ գտնելու հնարավորություն
Civil Match-ը Արևելյան գործընկերության երկրներում և Ռուսաստանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև համագործակցություններ ստեղծող ցանց է Сivil Match-ը համագործակցություններ ստեղծող առցանց նախագիծ է, որը կենտրոնանում է միջազգային գործընկերություններ ստեղծելու և ակտիվ կապերի հաստատման վրա 10 երկրների առաջնորդների համար՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա, Ուկրաինա, Ֆրանսիա, Գերմանիա, Լեհաստան և Ռուսաստան (Արևելյան գործընկերության ծրագիր + ևս 3 երկիր).
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հրավիրում ենք մասնակցել 2 փուլից բաղկացած ծրագրին.
● Civil Match (հուլիսի 24-26, 2020թ.) - 2,5 օր տևողությամբ միջոցառում է, որի շրջանակում մասնակից կազմակերպությունները կկարողանան կապեր հաստատել միմյանց միջև հնարավոր ծրագրային գաղափարների շուրջ,
● Civil Match Forum (սեպտեմբերի 21-24, 2020 թ.) - 4-օր տևողությամբ միջոցառում է, որը հնարավորություն կտա ֆինանսավորում ստանալ համատեղ մշակված ծրագրային գաղափարների իրականացման համար:
Civil Match-ի չորս հիմնական թեմաներն են` Բազմակարծություն և լրատվամիջոցներ, Մշակույթ և երիտասարդություն, Կրթական միջոցառումներ և Հակամարտությունների կարգավորում:
Հիմնադրամները, լրատվամիջոցները, (երիտասարդական) ասոցիացիաները, բարձրագույն ուսումնական հաստատությունները, մշակույթի մասնագետները և մյուս հասարակական կազմակերպությունները, գործընկերություն հաստատելով և օնլայն աշխատելով, կապացուցեն, որ արդյունավետ համագործակցությունը հնարավոր է նույնիսկ փակ սահմանների պայմաններում:
Civil Match-ի նպատակն է ստեղծել ինտերակտիվ միջավայր, որը կխթանի համագործակցությունների զարգացումը, վեր կհանի գաղափարները, կօժանդակի նոր հզոր ծրագրերի զարգացմանը, և կկենտրոնանա քաղաքացիական հասարակության դերակատարների համար միջազգային արդյունավետ համագործակցության ստեղծման վրա: Сivil Match- ը ստեղծվել է սոցիալական համախմբվածության և քաղաքացիական հասարակության կառույցների կայացման և սկզբունքորեն ազատ, ժողովրդավարական և բազմակարծիք հասարակության սկզբունքների խթանման համար` դրանով իսկ նպաստելով Եվրոպայում ժողովուրդների միջև խաղաղ գոյակցությանը: Сivil Match-ը միջազգային գործընկերներ գտնելու հիանալի հնարավորություն է, իսկ Civil Match Forum-ին մասնակցելով` կկարողանաք աջակցություն ստանալ ծրագրային գաղափարների համատեղ մշակման և Գերմանիայի արտաքին գործերի դաշնային գրասենյակի (FFO) ֆոնդերին միասին դիմելու համար:
Сivil Match–ի թեմաները հաստատված են Գերմանիայի արտաքին գործերի դաշնային գրասենյակի կողմից, որոնք են.
- Բազմակարծության ամրապնդում. տեղեկատվության, կարծիքի և լրատվամիջոցների բազմակարծության հաստատում և զարգացում (բազմակարծություն և լրատվամիջոցներ)
- Արժեքների քննարկման խթանում. արժեքների ամրապնդում քաղաքացիական հասարակության երկխոսության և մշակութային միջոցառումների միջոցով (Մշակույթ և երիտասարդություն)
- Ապագայի հեռանկարների զարգացում. ակադեմիական, մասնագիտական և հասարակական-քաղաքական դասընթացներ և հետագա վերապատրաստման ծրագրեր (Կրթական միջոցառումներ)
- Երկխոսության և փոխըմբռնման խթանում. տարածքային հակամարտությունների արդյունքում կորցրած վստահության վերականգնում (Հակամարտությունների կարգավորում)
Civil Match-ի ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կշահեն 1000 եվրո մրցանակ` որպես լավագույն համագործակցություն յուրաքանչյուր թեմայի անվանակարգում, կստեղծեն քաղաքացիական հասարակության միջազգային նախագծեր` Civil Match Forum-ին ընդառաջ, և կպատրաստվեն դիմելու Գերմանիայի արտաքին գործերի դաշնային գրասենյակի (FFO) ֆոնդերին: Մրցանակներ շահելուն զուգահեռ` մասնակիցները հնարավորություն ունեն.
- Հանդիպել գործընկերների 10 երկրներից և քաղաքացիական գլոբալ և լոկալ մարտահրավերները քննարկել,
- Միանալ համապատասխան գաղափարակից գործընկերներին և միջազգային համագործակցության նախագծեր ստեղծել,
- Ծանոթանալ միջազգային ծրագրերի հաջողված պատմություններին և արդյունավետ միջմշակութային հաղորդակցությանը,
- Կառուցել երկարաժամկետ գործընկերություն՝ հիմնվելով վստահության և բարեկամության վրա
- Կապեր հաստատել դոնոր կազմակերպությունների հետ և տեղեկանալ միջազգային քաղաքացիական նախագծերին ուղղված դրամաշնորհային հայտերի վերջին թարմացումներին,
- Մեծացնել միջազգային հզոր ծրագրեր իրականացնելու համար Գերմանիայի արտաքին գործերի դաշնային գրասենյակից ֆինանսավորում ստանալու հնարավորությունները` մասնակցելով Civil Match Forum-ին:
Civil Match-ը նախաձեռնել է Ուկրաինայում Գյոթե Ինստիտուտը` Գյոթե Ինստիտուտի, Ինշա Օսվիտայի, WECHANGE- ի և Քաղաքացիական կրթության Արևելյան Եվրոպայի ցանցի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի արտաքին գործերի դաշնային գրասենյակի կողմից:
10 երկրների քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ կապերի հաստատման և համագործակցության դրամաշնորհներ ստանալու համար` լրացրեք հայտը մինչև 2020 թվականի հուլիսի 22-ը, այս հղումով` https://civil-match.online/