«Քաղաքացիական հասարակության դերակատարները` որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում»․ Մասնակցության հայտ
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ
Եթե դուք
- քաղաքացիական հասարակության նորաստեղծ կազմակերպություն եք (գրանցված վերջին երեք տարում), կամ
- ներկայացնում եք ոչ-ֆորմալ նախաձեռնություն կամ սոցիալական շարժում
- ցանկանում եք մոբիլիզացնել ձեր համայնքը՝ համակարգային փոփոխություններին ազդելու նպատակով,
- բարձրացնում եք կարևոր նոր խնդիրներ, որոնք լայնորեն հայտնի չեն կամ չեն քննարկվում հասարակության մեջ և առաջարկում եք լուծումներ,
- պատրաստ եք ներդնելու ձեր ժամանակն ու եռանդը հանուն ձեր նախաձեռնության, կամ կազմակերպության զարգացման,
ապա այս հնարավորությունը Ձեզ համար է։
Մեր մասին
«Քաղաքացիական հասարակության դերակատարները` որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» տարածաշրջանային ծրագիր է, որն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» (People in Need) չեխական ՀԿ-ի կողմից Եվրոպական միության աջակցությամբ։ Ծրագրի նպատակն է աջակցել ընտրված մասնակիցներին զարգացման նոր տեսլականներ մշակելու, հետագա հստակ քայլեր պլանավորելու, կարողությունները զարգացնելու և ռեսուրսներ ներդնելու գործում ՝ պլանավորածից իրականությանը հասնելու նպատակով։ Ծրագրային թիմը կաշխատի մասնակիցների հետ միասին՝ կարիքների հաղթահարմանն ուղղված ծրագրերի մշակման և ակնկալվող արդյունքներին հասնելու գործում՝ սատարելով նրանց նախաձեռնությունները։
Ամբողջական տեղեկությունը հասանելի է այստեղ։