Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 15 սեպտեմբերի, 2017
Քաղաքացիական հասարակության օրը՝ «Քաղաքացիական հասարակությունը մենք ենք»
Սեպտեմբերի 19-ին Հայաստանում նշվում է Քաղաքացիական հասարակության օրը՝ «Քաղաքացիական հասարակությունը մենք ենք» կարգախոսի ներքո:Այս տոնը կոչված է տարածել քաղաքացիական հասարակության գաղափարը և հասարակության բոլոր անդամներին դարձնել դրա կրողն ու իրագործողը:«ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի նախաձեռնությամբ 2011 թվականից Քաղաքացիական հասարակության օրը նշվում է նաև Վանաձոր քաղաքում:Այս տարի Քաղաքացիական հասարակության օրվան նվիրված միջոցառումների շարքը կանցկացվի Վանաձորի Սայաթ Նովայի անվան զբոսայգում, ժամը 16.00-ին:Միջոցառմանը կմասնակցեն Լոռի, Տավուշ և Շիրակ մարզերի ՔՀԿ-ների, պետական և միջազգային կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:Օրակարգում՝Պաշտոնական մաս, ելույթներԼոռի, Շիրակ և Տավուշ մարզերի ՔՀԿ-ների գործունեության ցուցահանդեսՔաղհասարակության ներկայացուցիչների համար վարպետության դասեր«Քաղաքացիական հասարակությունը իմ աչքերով» խորագրով լուսանկարների ցուցահանդես-մրցույթՏարաբնույթ ակցիաներՖլեշմոբՄրցանակաբաշխությունԵրաժշտությունՕրվա հեշթեգն է՝ #CSDay17Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին, պետական և հասարակական կառույցներին, երիտասարդական և համայնքային ակտիվ խմբերին, մասնավոր ոլորտի ներկայացուցիչներին և այլ շայագրգիռ անձանց ակտիվ մասնակցություն ցուցաբերելու այս միջոցառմանը:Մանրամասների համար կարող եք դիմել ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ, հեռ.` 0322 43315, 091743315, էլ. Փոստ՝ ngoc.csd.ngo@gmail.com։Միջոցառման մասին ֆեյսբուքում՝ https://web.facebook.com/events/274422989741267/?active_tab=aboutՄիջոցառումը հնարավոր է դարձել կազմակերպել «ՀԿ ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակաության զարգացման» ծրագրի շրջանակներում, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցներով: