Մրցույթի Հայտարարություն
Աղբյուր՝ www.civilvoice.am
Հանքարդյունաբերության զարգացման հետևանքով առաջացել են բազմաթիվ բնապահպանական խնդիրներ: Հաշվի առնելով երիտասարդության, ուսանողների և գիտաշխատողների ուրույն դերը երկրում առկա բնապահպանական խնդիրների վերհանման և լուծման գործում՝ Civil Voice ՀԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ թեմայով՝
«Հանքարդյունաբերության առաջնային բնապահպանական խնդիրները Հայաստանում»
Ծրագրի նպատակն է՝ երիտասարդների շրջանում գնահատել ընդհանուր գիտելիքները և վերլուծական կարողությունները բնապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ, նպաստել բնապահպանական խնդիրների մասին իրազեկմանը:
Բոլոր ցանկացողներին հրավիրում ենք մասնակցել Civil Voice ՀԿ-ի կողմից իրականացվող մրցույթին: Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2016 թվականի ապրիլի 10-ն է: Խնդրում ենք ուղարկել ձեր վերլուծությունը (մինչև 6 էջ, Sylfaen տառատեսակ՝ 12, միջտողային տարածությունը՝ 1.5) [email protected] էլ-հասցեին: Մրցույթի վերջնաժամկետի ավարտից հետո՝ 10 օրվա ընթացքում, նախնական ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի՝ ներկայացնելու իրենց աշխատանքը: Հաղթողները կհայտարարվեն 10-րդ օրը:
Մասնակիցների թիվը անսահմանափակ է։ Լավագույն երեք մասնակիցները կստանան դրամական պարգևներ՝
1. 1-ին տեղ՝ 200 000 դրամ
2. 2-րդ տեղ՝ 150 000 դրամ
3. 3-րդ տեղ՝ 100 000 դրամ
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 060 543 543