Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 12 հունիսի, 2018
Հրավիրում ենք մասնակցելու Climate Tech Հաքաթոնին | հունիս 30 - հուլիս 01
ՄԱԶԾ անտառային և դաշտային հրդեհների կառավարման ծրագիրը՝ ՄԱԶԾ ԻմփաքթԷյմ աքսելերատորի և Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ հրավիրում Է մասնակցելու Climate Tech Հաքաթոնին, որը տեղի կունենա հունիսի 30-ից հուլիսի 1-ը: Այն հանդիսանում է Հայաստանում իր տեսակի մեջ առաջին հաքաթոնը, որն ուղղված է կլիմայի փոփոխության հետևանքով անտառային և գյուղատնտեսական ոլորտներում առկա մարտահրավերներին դիմակայելու նորարարական լուծումների ստեղծմանը:
24-ժամյա միջոցառումը կստեղծի անտառային և գյուղատնտեսության մարտահրավերների լուծումներ գտնելու բարենպաստ միջավայր, օգտագործելով Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ներկայացված մի շարք հավաքագրված տվյալները, API- ները և սարքավորումները:
Հաքաթոնի մարտահրավերները մշակվել են նախնական քննարկումների արդյունքում սահմանված ուղղությունների հիման վրա և առաջիկա շաբաթների ընթացքում հերթով կհայտարարվեն:
Հաքաթոնի առաջին օրը՝ հունիսի 30-ին կլինեն թեմատիկ սեմինարներ և հետաքրքիր խոսնակներ (ոլորտների առաջատար մասնագետները): Մրցանակների և համագործակցության նպատակով կներգրավվեն նաև մասնավոր հատվածի հովանավորներ:
Տեխնոլոգիաների ու ոլորտի փորձագետները / բնապահպանները կարող են բերել իրենց գաղափարները հաքաթոնի դաշտ և տեսնել, թե որքան խորը հնարավոր կլինի դրանք զարգացնել 24 ժամվա ընթացքում:
Որպեսզի դառնաք մասնակից այս Հաքաթոնին, անհրաժեշտ է մինչև հունիսի 27-ը դիմել Gust հարթակի միջոցով (https://goo.gl/qPnpMR), որը հեշտացնում է դիմումի ներկայացման գործընթացը, ինչպես նաև թիմի բոլոր անդամների գնահատումը:
Եթե այս հնարավորությունը Ձեզ հետաքրքրեց, ապա խնդրում ենք հետևել մեր էջի բոլոր հայտարարություններին, որպեսզի բաց չթողնեք գալիք մարտահրավերների մասին տեղեկատվությունները և հնարավորություն ունենաք փորձել և նվաճել հատուկ մրցանակները։
Կարճ ժամանակ անց կհրապարակվի Հաքաթոնի ամբողջական օրակարգը և մանրամասները: Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել հետևյալ վեբ կայքը -http://impactaim.com/program/517-2/:

Դասընթաց