ClimateLaunchpad Հայաստան 2016
«Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամը, Climate KIC-ի ClimateLaunchpad ծրագրի հետ համագործակցությամբ, մեկնարկում է ClimateLaunchpad Հայաստան 2016 Ստարտափ Բիզնես Գաղափարների Մրցույթը:
ClimateLaunchpad-ը մաքուր տեխնոլոգիաների ոլորտում բիզնես գաղափարների ամենամեծ մրցույթն է, որին մասնակցում են 29 երկրներ: Այն օգնում է ամենախոստումնալից ստարտափներին հասցնել իրենց գաղափարները/ նորարարությունները հաջորդ փուլ:
Բիզնես գաղափարների մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝http://ntefund.am/en/announcements/show/74:
Մեր ցանկությունն է ClimateLaunchpad Հայաստան 2016-ը գրանցել որպես հերթական մեծ հաջողություն:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2016 թվականի հուլիսի 27-ը:
Այլ մանրամասների համար զանգահարեք 077 00 83 14:
Մրցույթին մասնակցելու դիմումները պետք է լրացվեն անգլերեն լեզվով.
Մրցութին կարող եք դիմել հետևյալ հղումով: www.climatelaunchpad.org/application-form/