Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության․ Սոցիալական ձեռներեցության և սոցիալական ներդրումների զարգացում Արևելյան գործընկերության և Ռուսաստանի միջև տնտեսական և սոցիալական համագործակցության նպատակով
Աղբյուրը ՝ Impact Hub
Իմփաքթ հաբ Երևանը ուրախությամբ հայտարարում է իր նոր, մի քանի տարի տևողությամբ, ծրագրի մեկնարկի մասին, որը կոչվում է «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության․ Սոցիալական ձեռներեցության և սոցիալական ներդրումների զարգացում Արևելյան գործընկերության և Ռուսաստանի միջև տնտեսական և սոցիալական համագործակցության նպատակով:»
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից և իրագործվում Իմփաքթ հաբ Երևանի, ինչպես նաև Եվրոպական վենչուրային մարդասիրության ասոցիացիայի կողմից, որը Եվրոպայում լավագույն կազմակերպություններից է վենչուրային մարդասիրության և սոցիալական ներդրումների ոլորտում։
«Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» (ՀՀՍԱ) ծրագիրը նպատակ ունի կառուցել բարենպաստ էկոհամակարգ սոցիալական ձեռներեցության համար։ Ծրագրի ընթացքում կիրականացվեն ինկուբացիոն և աքսելերացիոն ծրագրեր, ինչպես նաև կհիմնվի վենչուրային մարդասիրության ֆոնդ։ Ծրագրի շրջանականերում իրականացվող բոլոր քայլերը միտված են բարելավել Հայաստանում և տարածաշրջանում սոցիալական ձեռներեցության ոլորտը։ Իմփաքթ հաբ Երևանը հպարտ է ունենալ այս կարևոր դերակատարումը ծրագրում և անհամբերությամբ սպասում է տվյալ ոլորտում գալիք համագործակցությունների։
Մեր առաջին քայլը COVID-19 աջակցման ֆոնդն է, որը նախատեսված է սոցիալական ձեռնարկությունների համար։ Այդ կապակցությամբ հայտադիմումների ընդունման մեկնարկը կհայտարարենք շուտով։
Գրանցվե՛ք սույն հղումով, որպեսզի տեղեկանաք բոլոր նորությունների և հնարավորությունների մասին։ https://forms.gle/SmbtpL6XdeC68NJX8