Թափուր աշխատատեղի հայտարարություն
Աղբյուրը ՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամ
ԵՎՐԱՍԻԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
ՊԱՇՏՈՆԸ՝ Հաղորդակցության գծով օգնական (12 ամիս՝ պայմանագրի երկարացման հնարավոր հեռանկարով)
ԴԻՄՈՒՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝ 20 ապրիլի, 2021թ․
Աշխատանքի համառոտ նկարագիր
Հաղորդակցության գծով օգնականը սոցիալական մեդիայի և այլ հարթակների միջոցով աջակցում է ԵՀՀ-ի ծրագրային գործունեության վերաբերայալ իրազեկության ձևավորմանը և հանրայնացմանը։
Հիմանական գործառույթներ.
- Թարմացնել ԵՀՀ-ի կայքերը (www.epfarmenia.am; www.hkdepo.am)։
- Թարմացնել և վարել ԵՀՀ-ի տվյալների բազան, թարմացնել էլեկտրոնային հասցեների ցանկերը և կատարել տվյալներին վերաբերող այլ գործառույթներ։
- Թարմացնել և համակարգել ԵՀՀ-ի առցանց օրացույցները և կազմակերպչական այլ համակարգերը:
- Մշակել սոցիալական ցանցերի հրապարակումները և տարածվող բովանդակությունը։
- Աջակցել ծրագրային և հաղորդակցության թիմերին՝ կազմելով առցանց և տպագիր հրատարակությունների և ընտրված նյութերի հասցեատեր շահառուների ցուցակները, ինչպես նաև կազմակերպել նյութերի տարածումը։
- Լուսանկարել միջոցառումների ընթացքում։
- ԵՀՀ-ի առցանց միջոցառումների ընթացքում տեխնիկական առաջակցություն տրամադրել Zoom-ով անցկացվող հանդիպումների ժամանակ։
- Ձևավորել պատրաստի տեքստերը ըստ ԵՀՀ-ի կողմից ստեղծված հրատարակչական գործիքի։
- Աջակցել ԵՀՀ-ի հաղորդակցության թիմին՝ տեսանյութերի նկարահանումների կազմակերպման գործում։
- Իրականացնել հաղորդակցությանը վերաբերող այլ գործողություններ ըստ կարիքի։
Պահանջվող մասնագիտական որակավորում.
- Առնվազն բակալավրի աստիճան։
- Նվազագույնը մեկ տարվա աշխատանքային փորձ մեդիայի և հաղորդակցության ոլորտում։
- Հայերեն և անգլերեն բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ։
- Ճկուն աշխատելու և փոփոխվող առաջնահերթություններին հարմարվելու կարողություն։
- Սոցիալական մեդիա հարթակների կառավարման փորձ։
- Լուսանկարչական և տեսանկարահանման հմտություններ։
- Adobe Photoshop-ով աշխատելու հմտություններ (Adobe Premier Pro և Adobe After Effects ծրագրերին տիրապետելն առավելություն է) ։
- Ռուսերենի իմացությունն առավելություն է։
Անհրաժեշտ հմտություններ․
Ճկուն, մանրամասնություններին ուշադրություն դարձնող, մոտիվացված անհատ, որը պատրաստ է թիմային աշխատանքի։ Հաղորդակցության, տեխնոլոգիաների և սոցիալական ցանցերի սիրահար։
Աշխատավարձ․
Աշխատավարձը կախված է աշխատանքային փորձից, կրթությունից, ստեղծարարությունից և այս պաշտոնի համար անհրաժեշտ այլ կարողություններից։ ԵՀՀ-ն ապահովում է հավասար հնարավորություններով աշխատանքային միջավայր։
Դիմելու ընթացակարգը.
Հետաքրքրված դիմորդները կարող են ուղարկել ինքնակենսագրությունը (CV) և իրենց ստեղծարար աշխատանքի օրինակ (հոդված, լուսանկար, տեսագրություն և/կամ աշխատանքի այլ նմուշներ) ներկայացնել [email protected] հասցեով իմակին։
Թեմա դաշտում խնդրում ենք մուտքագրել Ձեր անունը և այն պաշտոնը, որին դիմում եք, օրինակ՝ Հաղորդակցության գծով օգնական_Անուն Ազգանուն։
|