Համայնքային զարգացման դրամաշնորհային ծրագրերի մրցույթի հայտարարություն 2021
«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը (ՋՀՀ), ելնելով Վարդենիսի տարածաշրջանի համայնքների զարգացմանն ուղղված իր ռազմավարական նպատակներից, հայտարարում է «Դրամաշնորհային Ծրագրերի Մրցույթ» Վարդենիսի`Նորակերտ, Տորֆավան, Վանևան, Խաչաղբյուր, Գեղաքար, Լճավան, Մաքենիս, Ախպրաձոր, Շողակաթ միավորված համայնք՝ Դրախտիկ, Աղբերք, Շարժա, Արտանիշ, Ջիլ, Ծափաթաղ գյուղական համայնքների համար:
Սույն մրցույթին, ի նպաստ իրենց համայնքների և/կամ դպրոցի շահերի, մասնակցելու են հրավիրվում նաև Արփունք, Խաչաղբյուր, Կախակն, Լճավան, Մաքենիս, Վանևան և Փոքր Մասրիկ գյուղերի միջնակարգ դպրոցները։
Դրամաշնորհային ծրագրերի նպատակը
Ծրագրի նպատակն է հնարավորություն տալ Վարդենիսի տարածաշրջանի համայնքներին գտնելու կայուն և կենսունակ լուծումներ ներհամայնքային սոցիալ-տնտեսական խնդիրներին` համախմբելով առկա արտաքին և ներքին մարդկային և ֆինանսական ռեսուրսները:
Այդ լուծումներին հասնելու համար Ծրագիրը ենթադրում է.
- խթանել փոխվստահության մթնոլորտը համայնքներում, մոբիլիզացնել համայնքների ներքին և արտաքին ռեսուրսները և ուղղել դրանք համայնքային կոնկրետ խնդիրների լուծմանը,
- օժանդակել տարածաշրջանի զարգացմամբ հետաքրքրված պետական և ոչ պետական հաստատությունների և անհատների ներուժի միավորմանը` ուղղելով այն դեպի համայնքային խնդիրների կոնկրետ լուծումներին կամ այդ խնդիրների լուծմանը ուղղված արդյունավետ մեխանիզմների ներդրմանը:
Դրամաշնորհ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ է հետևյալ ուղղվածության ծրագրերին
- մշակութային և հոգևոր զարգացում,
- համայնքային առաջնային կարևորության հիմնախնդիրների լուծում,
- կանանց, երիտասարդների և բնակչության խոցելի խմբերի զարգացում,
- ենթակառուցվածքների բարենորոգում, համայնքային ծառայությունների որակի բարելավում՝ նորարարական մոտեցումների և լուծումների միջոցով,
- համայնքի սոցիալական որևէ շերտի/ շերտերի շահերի պաշտպանություն,
- բնապահպանական խնդիրներին ուղղված ծրագրեր,
- այլընտրանքային էներգակիրների կիրառման ծրագրեր:
Սույն մրցույթի շրջանակներում.
հիմնական/միջնակարգ կրթության պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերը չեն համարվում առաջնահերթային, սակայն, դրանց ֆինանսավորումը նույնպես չի բացառվում:
Դրամաշնորհ ՉԻ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ հետևյալ ուղղվածության ծրագրերին.
- մարդասիրական անմիջական օգնություններ,
- պարտադիր պետական կրթական (հանրակրթական և բարձրագույն) ծրագրերի/դասընթացների իրականացում,
- բժշկական զննումներ, անհատական բուժումներ և հիմնական հետազոտական աշխատանքներ,
- կրթաթոշակներ և անհատական ուսման վարձեր,
- առևտրային կազմակերպությունների ընթացիկ գործունեության (կամ գործունեությանը ուղղված) աջակցում, ինչպես նաև այդ գործունեություններին նպաստող սարքավորումների ձեռքբերում,
- գիտական/հետազոտական աշխատանքներ,
- արտասահմանյան գործուղումների, Հայաստանից դուրս կազմակերպվող զարգացման միջոցառումների, փորձի փոխանակումների մասնակցելու ծախսեր:
Դրամաշնորհի չափը
Յուրաքանչյուր համայնքի/դպրոցի համար նախատեսված դրամաշնորհի առավելագույն չափը 3,000,000 (երեք միլիոն) ՀՀ դրամ է:
Կտրամադրվի 5-ից 7 դրամաշնորհ:
Համայնքային զարգացման «Նախագիծ առաջարկ»` (Ծրագիր) կարող են ներկայացնել
Վերը հիշատակված համայնքների Համայնքային ՏԻՄ-երը, Համայնքային Ակտիվ Խմբերը (ՀԱԽ), կամ Վարդենիսի տարածաշրջանում գործող և գյուղական համայնքների զարգացմամբ հետաքրքրված հասարակական կազմակերպությանները և/կամ հիմնադրամները:
Ներկայացնող Նախագիծ առաջարկը (Ծրագիրը) պետք է բավարարին հետևյալ պայմաններին.
- Համայնքային Ակտիվ Խումբը (ՀԱԽ) պետք է ակտիվ համագործակցի համայնքի Տեղական Ինքնակառավարման Մարմինների (համայնքապետարան և ավագանիներ, այսուհետև` ՏԻՄ) հետ հայեցակարգերի մշակման բոլոր փուլերի ընթացքում, ընդհուպ մինչև ամբողջական ծրագրի ներկայացման և իրականացման շրջաններում:
Դպրոցների, կամ այլ համայնքային կառույցների կողմից ներկայացված ծրագրերում նույնպես պետք է արտահայտվի համագործակցությունը ներհամայնքային կառույցների միջև և գյուղի բնակիչների լայն ներգրավումը հայեցակարգերի, ապա նաև ծրագրերի մշակման բոլոր փուլերի ընթացքում։
- Համայնքը պետք է ունենա իր նախագիծ առաջարկով՝ Ծրագրով ստեղծվելիք արժեքների պահպանման պլան,
- Նախագիծ առաջարկը պետք է ներկայացվի համայնքի ընդհանուր ժողովին և հաստատում ստանա համայնքից և ՏԻՄ-ից, որտեղ և կհաստատվի Ծրագրի ղեկավարի անձը, կամ
- եթե Նախագիծ առաջարկը դպրոցի նախաձեռնությունն է, ապա այն պետք է նախապես ներկայացված և հաստատված լինի դպրոցի տնօրինության և ուսուցչական խորհրդի ընդհանուր որոշմամբ։ Այդ նույն որոշմամբ պետք է հաստատվի նաև Ծրագրի ղեկավարի անձը,
- Նախագիծ առաջարկը, որը հետագայում կվերածվի Ծրագրի, պետք է ընտրված լինի համայնքային մասնակցությամբ և ապահովի ամբողջ համայնքի, կամ նրա մեծամասնության ներդրումները,
- Նախագիծ առաջարկի՝ Ծրագրի շուրջ կատարվող գործընթացները պետք է թափանցիկ և հասանելի լինեն համայնքի բնակչության համար,
- Ներկայացված «Նախագիծ Առաջարկը» պետք է ենթադրի նաև համայնքի կողմից համաներդրման/համաֆինանսավորման բաղադրիչ,
- Շահառու համայնքը ծրագրի իրականացման համար պետք է ներդրում կատարի (ՏԻՄ հաստատումով) ոչ պակաս, քան ակնկալվող Դրամաշնորհի գումարի 30%-ի չափով, որի ոչ պակաս քան.
- 10%-ը պետք է լինի ֆինանսական ներդրում, իսկ մնացած
- 20 %-ը կարող է լինել բնաիրային և/կամ աշխատուժով:
Ներկայացված «Նախագիծ առաջարկի»՝ ծրագրի իրականացման վերջնաժամկետ է սահմանվում 2021թ. մայիսի 30-ը :
Նախագիծ-առաջարկների ներկայացման կարգը և հաստատումը
Նախագիծ-առաջարկությունների փաթերները կընդունվեն են մինչև 2020թ. սեպտեմբերի 20-ը:
Նախագիծ-առաջարկության պետք է ներկայացվի Ջինիշյան հիշատակի հիմնադրամի գրասենյակ՝ ստորագրված և կնքված կազմակերպության իրավասու ներկայացուցչի կողմից, կամ ուղարկվի [email protected] էլեկտրոնային փոստին: Նախագիծ-առաջարկության էլեկտրոնային տարբերակը կարող է ներկայացվել նաև որևէ էլեկտրոնային կրիչով՝ խտասկավառակ, կամ ֆլեշ քարտ:
Այս մրցույթի ընթացքում ստացված բոլոր նախագիծ առաջարկները կքննարկվեն և կհաստատվեն ՋՀՀ-ի տարածաշրջանի զարգացմամբ հետաքրքրված այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից ստեղծված հանձնախմբի կողմից:
- Դրամաշնորհի մրցույթին մասնակցելու փաթեթ (հայտարարություն և ուղեցույց) ստանալու համար դիմել «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի գրասենյակ յուրաքանչյուր աշխատանքային օր (երկուշաբթի-ուրբաթ), ժամը 10.00-ից - 17.00-ը, կամ ներբեռնել https://www.jinishian.org/vdi-2020-2021-grant-competition-announcement-eng կայք էջից: Խորհրդատվություն կարելի է ստանալ ցանկացած աշխատանքային օր՝ ըստ նախապես ձեռք բերված պայմանավորվածության, կամ հեռախոսի միջոցով: Խորհրդատվության համար դիմել «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի համայնքային զարգացման ծրագրի համակարգող Գևորգ Աբոյանին՝ հետևյալ հասցեով.