՛Համայնքի զարգացումը ձեռնարկատիրության միջոցով | CODE-SE
2015թ.-ի վերջերից ICIRLD, IZ, KASA –ն և CCI-ը ձեռնարկեցին ՛՛Համայնքի զարգացումը ձեռնարկատիրության միջոցով՛՛ (CODE-SE) ծրագիրը, որը ֆինանսավորվել է Եվրոպական Խորհրդի աջակցությամբ: Այս ծրագիրը պետք է օժանդակի համայնքների կայուն զարգացմանը և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (CSO-ներ) եկամուտների հնարավոր բարձրացմանը՝ սոցիալական ձեռնարկատիրության (SE) ծրագրերի գործարկման միջոցով՝ Հայաստանի 7 մարզերում ապահովելով համայնքների ընդհանուր զարգացումը:
-
Ծրագրով նախատեսված դասընթացում քաղաքացիական հասարակության ընտրված մասնակիցները անցնելու են հասարակական ձեռնարկատիրության սկզբնական թրեյնինգային մոդուլները՝ որոնք առնչվում են հասարակական ձեռնարկությունների նախագծմանը, ստեղծմանն ու գործարկմանը, ինչպես նաև զարգացնելու են այս ոլորտում իրենց նախնական գաղափարները: Մասնակցության և շահագրգռվածության ցուցանիշներից ելնելով՝ ծրագրի հաջորդ փուլի համար նրանցից կընտրվի 20 մասնակից: Վերջիններս ինտենսիվ կերպով կպարապեն առկա կամ էլեկտրոնային ուսուցման դասընթացներում և անհրաժեշտ հմտություն ձեռք կբերեն իրենց զարգացրած և ավարտուն գաղափարներն իրականացնելու համար:
-
Բացի այդ, կգործի հատուկ նրանց համար ստեղծված խորհրդատվական ծառայություն, որը բիզնես պլանի զարգացման, դրա իրավական կողմերի հաշվառման, ֆինանսների և հաշվետվության, ինչպես նաև վաճառքների և մարկետինգի բոլոր փուլերում շարունակաբար իր աջակցությունը կցուցաբերի մասնակիցներին:
-
Ավելին, առնվազն 10 ամենախոստումնալի հասարակական ձեռնարկատիրական նախաձեռնությունները կֆինանսավորվեն մեկնարկային գրանտներով: Մի ծրագրի համար առավելագույն գումարը կկազմի 10000 եվրո, իսկ նվազագույնը՝ 4000 եվրո: Հետագայում նշված նախաձեռնությունների համար գործող որակյալ աջակցություն և խորհրդատվություն իրականացնող այս համակարգը ևս վեց ամսով կշարունակի իր գործունեությունը:
-
Ընդգրկված է Հայաստանի՝ Կոտայք, Գեղարքունիք, Շիրակ, Սյունիք, Լոռի, Տավուշ և Վայոց Ձոր մարզերից ոչ կառավարական կազմակերպությունների և խմբերի մասնակցությունն այս ծրագրին:
Մանրմասներն այստեղ։