Համայնքային կանանց ձեռնարկատիրական հմտությունների հզորացման դասընթաց
«ԿԱՆԱՅՔ ՀԱՆՈւՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԳՐԱՎԱԾՈւԹՅԱՆ»
ԾՐԱԳԻՐ
Համայնքային կանանց ձեռնարկատիրական հմտությունների հզորացման դասընթաց
Կանանց դերը փոքր քաղաքային և գյուղական համայնքներում սահմանափակված է կենցաղային պարտականությունների կատարմամբ, սակայն գենդերային հավասարության սկզբունքի համաձայն կանայք և տղամարդիկ հասարակության մեջ հավասար են և հավասար իրավունքները ունեն նաև զբաղվածության հնարավորությունների առումով։ Կանայք ունեն իրենց սեփական գաղափարները զարգացնելու և դրանք կյանքի կոչելու ներուժն՝ ինչով և նպաստում են զարգացած և ներգրաված հասարակություն հասկացության կայացմանը։
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ն «Կանայք հանուն սոցիալական ներգրավածության» ծրագրի շրջանակում հրավիրում է
Գեղարքունիքի մարզի 30-55 տարեկան կանանց
(խրախուսվում է հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը) մասնակցելու՝
Ինչ է ձեռնարկատիրությունը՝ ինչպես դառնալ ձեռնարկատեր, բիզնես միջավայրը Հայաստանում, բիզնես կառավարում և բիզնես պլան մշակելու հմտություններ դասընթացների շարքին։
«Կանայք հանուն սոցիալական ներգրավածության» ծրագիրը 7 ամսյա գործընթաց է, որի նպատակն է լուծել կանանց սոցիալական ինտեգրման խնդիրը՝ ներգրավելով նրանց ձեռնարկատիրության ոլորտ, օգնելով ձեռք բերել նոր կարողություններ և բացահայտելով նրանց ներուժը բիզնես կառավարման մեջ երեք ԱլԳ (Արևելյան Գործընկերություն) երկրներում՝ Հայաստան, Բելառուս և Մոլդովա։ Ծրագիրը կօգնի հզորացնել կանանց փոփոխություն բերել հասարակության մեջ, այդպիսով իրենց ներդրումն ունենալ բիզնես միջավայրի զարգացման գործընթացում նշված երկրների փոքր քաղաքային և գյուղական համայնքներում:
Ծրագրի նպատակներն են՝
- Ներկայացնել ձեռնարկատիրության մշակույթը կանանց շրջանակներում
- Տրամադրել ձեռներեցության հիմնական հմտությունները, խթանել բիզնես-մտածողություն
- Զարգացնել բիզնես կառավարման հմտություններ
- Մշակել ձեռնարկատիրական գաղափարներ և ծրագրեր
- Ստանալ հնարավորություն մեր աջակցությամբ լավագույն երկու գաղափարները կյանքի կոչելու։
Եթե ցանկություն ունեք ստանալ գիտելիքներ և հմտություններ ձեռներեցության վերաբերյալ, պատրաստ եք ժամանակ տրամադրել շուրջ 5 ամիս տևողությամբ ուսուցողական գործընթացին՝ ամիսը մեկ հանդիպում, ապա մինչև
ս․թ․ մայիսի 27–ը ներառյալ
[email protected] էլ հասցեին ուղարկեք հայտադիմումը՝ թեմայի տողում նշելով «Դասընթացի հայտ»։
Մասնակցությունն անվճար է։ Մասնակիցության ծախսերը հոգում է ՄԿՀԽ–ն։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ դասընթացի արդյունավետության նպատակով մասնակիցների թիվը սահմանափակ է՝ մինչև 12 մասնակից։
Հարցերի դեպքում կարող եք դիմել`
Ծրագրի ղեկավար Սվետլանա Սիմոնյանին զանգահարելով` 041-49-33-34 հեռ․ համարին, կամ գրել՝[email protected] էլ հասցեին։
Դիմում ՀԱՅՏԸ կից։
***
«Կանայք հանուն սոցիալական ներգրավածության» ծրագիրը իրականացվում է Արևելյան Գործընկերության երկրների Քաղաքացիական Հասարակության Ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Վերաֆինանսավորման Նախագծի (Re-granting Scheme) շրջանակներում Մարտունու կանանց համայնքային խորհրդի կողմից՝ Մայգրընթ Ֆեմիլիս (Migrant Families NGO) (Մոլդովա) և Եվրոպական էքսպերտիզայի և հաղորդակցության գրասենյակ հասարակական կազմակերպությունների (Office for European Expertise and Communications) (Բելառուս) հետ համատեղ։
Ծրագիրը նպատակ ունի զարգացնել կանանց ձեռնարկատիրական կարողությունները և հնարավորությունները՝ խթանելով Հայաստանում Գեղարքունիքի մարզի, Մոլդովայում Կենտրոնական և Հարավային շրջանների և Բելառուսի 6 գյուղական բնակավայրերի (Գոմելի մարզ, Վիտեբսկի մարզ, Բրեստի մարզ, Մոգիլևի մարզ, Գրոդնոյի մարզ, Մինսկի մարզ) կանանց ներգրավումը ձեռնակատիրության զարգացման հարցերի մեջ և իրենց մարզերում սոցիալական և տնտեսական գործունեության մեջ։