Մրցույթ Ինֆոտների և «Մարդամեջի» ակտիվիստների համար
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հայտարարում է մրցույթ Ինֆոտների և «Մարդամեջի» ակտիվիստների համար:
Ինֆոտների հիմնական նպատակը մեդիա գրագիտության և խոսքի ազատության խթանումն է։ Ինֆոտներ գործում են Վանաձորում, Արմավիրում, Մարտունիում, Գորիսում (Սյունիքի Ինֆոտուն), Իջևանում, Գյումրիում, Արարատում և Վայքում։ Ինֆոտները ծառայում են որպես տեղեկատվական կենտրոններ, ներգրավված համայնքային կյանքին։ Նրանք իրականացնում են տարբեր միջոցառումներ՝ մեդիա գրագիտության դասընթացներից, քննադատական մտածողության հմտություններից մինչև ֆիլմերի ցուցադրություններ և «ֆլեշ մոբեր», որոնք բարձրացնում են հանրային իրազեկվածությունը տեղական խնդիրների մասին։ Ինֆոտները իրականացնում են նաև հանրային քննարկումներ տեղական ինքնակառավարման, մարդու իրավունքների, երիտասարդության, թափանցիկության և կոռուպցիայի դեմ պայքարի, սոցիալական քաղաքականության վերաբերյալ տեղական և համահայաստանյան մակարդակներում և աջակցում են երիտասարդների կողմից նորարարական համայնքային ծրագրերի իրականացմանը «Մարդամեջ» նորարարական ակումբ-միջոցառումների միջոցով։ Ինֆոտների և «Մարդամեջի» ակտիվիստները ստեղծում են մեդիա նյութեր՝ իրենց համայնքների խնդիրների վերաբերյալ, տարբեր կրիչներով (տեքստ, տեսարություն, լուսանկար), և համագործակցում են տեղական և համահայաստանյան մեդիաների հետ, ինչպես նաև ակտիվ դեր կատարում սոցիալական ցանցերում:
ԵՀՀ-ն հայտարարում է մրցույթ Ինֆոտների և «Մարդամեջի» ակտիվիստների համար, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիների, որոնք հետաքրքրված են ավելի խոր ծանոթանալ Ինֆոտների աշխատանքին և համագործակցել նրանց հետ:
Մրցույթը հայտարարվում է երկու անվանակարգերով.
Անվանակարգ 1. «Մեր համայնքի մեկ լուծելի խնդիր» լուսանկար, էսսե կամ տեսանյութ
Լուսանկարը պիտի ունենա բացատրություն, թե ո՛րն է խնդիրը, և լուծման ձևի առաջարկ: Լուսանկարն ուղեկցող տեքստը չպիտի լինի ավելին քան 20 տողը: Բացատրությունը պիտի նշի, թե երբ է նկարահանված և որտեղ (շատ ճշգրիտ, գուգլ քարտեզի վրա նշումով և նշումը լուսանկարած ու նյութին կցված, գերադասելի է նաև հստակ հասցեով և աշխարհագրական տվյալներով): Լուսանկարը պիտի ունենա վերնագիր:
Լուսանկարի որակը պիտի հավասար լինի նվազագույնը 1800 պիկսելի:
Էսսեն պիտի լինի 3-7 էջ, սիլֆայեն, մեկ տողարանքով, 12 տառաչափով:
Տեսանյութը պիտի լինի 3-5րոպե տևողությամբ և ուղեկցվի բացատրական տեքստով լուսանկարի տեքստին նման:
Առանց լուծման առաջարկի նյութերը չեն դիտարկվի:
Անվանակարգ 2. «Մեր գործընկեր Ինֆոտան լավագույն գործն իմ կարծիքով». գրախոսական կամ գնահատման և վերլուծության էսսե
Հեղինակը պիտի ընտրի որևէ այլ Ինֆոտան կողմից (ոչ իր մարզից) առաջարկված նյութ (լուսանկար, էսսե, տեսանյութ), որը հրապարակված է այդ Ինֆոտան կայքում կամ սոցիալական մեդիայում, և 2-4 էջանոց գրախոսականում բացատրի, թե ինչու է ինքը համարում, որ սա իր գործընկեր Ինֆոտան ակտիվիստի լավագույն գործերից է: Խրախուսվում է նյութի հեղինակների հետ կապի մեջ մտնելը, նրանց հարցուփորձ անելը գրախոսականը կազմելուց առաջ:
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
Առաջին տեղ՝ երկու մրցանակ երկու անվանակարգերի համար, ամեն մեկը՝ երկու հարյուր հազար դրամ:
Խրախուսական մրցանակներ՝ ըստ հանձնաժողովի որոշման, դրամական կամ նյութական:
ՄՐՑՈՒՅԹԻՆ ԴԻՄԵԼՈՒ ԵՎ ՆՅՈՒԹԵՐՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Մասնակցելու համար անհրաժեշտ է ստեղծել նյութը նշված թեմաներով և կրիչներով, ուղարկել ձեր մոտակա Ինֆոտան համակարգողին, որը կփոխանցի ԵՀՀ հանձնաժողովին:
Հեղինակների անունը, ազգանունը, կարճ կենսագրությունը (5 տողից ոչ ավելի), էլեկտրոնային հասցեն ու բջջային հեռախոսահամարը պիտի կցվեն մրցանակի ներկայացված նյութին:
Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մեկ նյութ՝ մեկ անվանակարգի համար: Մեկ մասնակից կարող է երկու նյութ ներկայացնել, բայց երկու տարբեր անվանակարգերի համար։ Մեկ մասնակից չի կարող ներկայացնել երկուսից ավելի նյութ:
Ինֆոտան աշխատակիցները նույնպես կարող են մասնակցել մրցույթին:
Մրցույթը բաց է բոլոր տարիքային խմբերի համար:
Նյութեր կարելի է ուղարկել մինչև ս.թ. դեկպտեմբերի 20-ը մարզային Ինֆոտների միջոցով։
Մրցույթի արդյունքները կամփոփվեն Նոր տարուց հետո՝ մինչև ապրիլ ամիս:
Մրցականաբաշխության արարողությունը կազդարարվի լրացուցիչ:
Ընտրական հանձնաժողովը կազմված է ԵՀՀ աշխատակիցներից և հրավիրյալ անձերից:
Բոլոր նյութերը կտեղադրվեն ԵՀՀ և Ինֆոտների կայքերում և ֆեյսբուքյան էջերում:
Նյութը պիտի ուղարկվի համապատասխան մարզի Ինֆոտան համակարգողին ստորև նշված կոնտակտներով։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԻՆՖՈՏՆԵՐԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՂՆԵՐԻ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
- Արարատ Ինֆոտուն Սուրեն Զարուկյան [email protected]
https://www.facebook.com/araratinfotun/
- Արմավիր Ինֆոտուն Կարմեն Առաքելյան [email protected]
http://armavirdc.org/infotuneng/view_post.php?id=414
- Գյումրի Ինֆոտուն Արմեն Պետրոսյան [email protected]
https://web.facebook.com/groups/114717758628012/
- Իջևան Ինֆոտուն Վարսիկ Ներկարարյան [email protected]
https://web.facebook.com/Ijevaninfotun
- Մարտունի Ինֆոտուն Լիանա Հովհաննիսյան [email protected]
https://web.facebook.com/infomartuni
- Սյունիք Ինֆոտուն Շուշան Օհանյան [email protected]
https://web.facebook.com/syunikinfotun
- Վայք Ինֆոտուն Արգիշտի Միքայելյան [email protected]
https://web.facebook.com/vaykinfotun
- Վանաձոր Ինֆոտուն Զառա Նիկողոսյան [email protected]
https://web.facebook.com/groups/infotun.vanadzor/
Ուշադրություն. Կոտայքի մարզի հետաքրքրված անձինք պիտի կապվեն Մարտունի Ինֆոտան հետ, իսկ Արագածոտնի մարզի՝ Արմավիր Ինֆոտան հետ:
Հարցերի և պարզաբանումների համար դիմել ԵՀՀ աշխատակից Ջուլյա Սահակյանին [email protected] էլ. հասցեով կամ հետևյալ հեռախոսահամարով. 095-25-15-38: