Լրագրողի հաստիքի համար մրցույթի հայտարարություն
Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնը (ՀՍԻԿ) <Հայաստան ներկրվողավտոմեքենաների մաքսազերծման ընթացքում կոռուպցիոն ռիսկերի վերհանում> ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է <Իրավաբանների հայկական ասոցիացիա> հասարակական կազմակերպության և<Ինֆորմացիայի ազատության կենտրոն> հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբգործարկվող <Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում> ծրագրով տրամադրված փոքրենթադրամաշնորհների շրջանակներում, հայտարարում է մրցույթ լրագրողի հաստիքի համար:
Լրագրողը պետք է կարողանա մասնավորապես՝ պլանավորել և իրականացնել լրագրողական դիտարկումներ և հարցախույզ, դրանց արդյունքների ամփոփում, մամլո հաղորդագրությունների ևզեկույցի կազմում հայերեն և անգլերեն լեզուներով, պլանավորել և վարել հարցազրույցներ պետական եկամուտների հավաքագրման ոլորտի պատասխանատուների, ծրագրի շահառուների հետ, կազմակերպել և խթանել ՀՍԻԿ կայքէջի Մարդու իրավունքների կրթության ֆորումումhttp://acrpc.am/forum/ առցանց թեմատիկ քննարկում, տարբեր գործողություններով նպաստելշահառուների իրազեկության բարձրացմանը, մասնակցել <Վասն Արդարութեան> հանդեսի խմբագրման և սրբագրման աշխատանքներին, կատարել ծրագրից բխող այլ հանձնարարություններ:
Ծրագրի տևողությունը երեք ամիս է:
Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է մինչև 2016թ. ապրիլի 30-ը, ժամը 16.30 ներկայացնեն ռեզյումե / աշխատանքային կենսագրություն ՀՍԻԿ ՀԿ՝ ք. Վանաձոր, Շիրակացու 1-ին նրբ. թիվ 2 հասցեով կամ էլ փոստով՝ [email protected]
<Հայաստան ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման ընթացքում կոռուպցիոն ռիսկերի վերհանում> ծրագիրնիրականացնում է <Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն> հասարակական կազմակերպությունը`<Իրավաբանների հայկական ասոցիացիա> հասարակական կազմակերպության և <Ինֆորմացիայի ազատության կենտրոն՚> հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ գործարկվող <Կոռուպցիայի դեմ պայքարիբազմակողմանի խթանում> ծրագրով տրամադրված փոքր ենթադրամաշնորհների շրջանակներում:
Ծրագրի բյուջեն կազմել է 2111500 ՀՀ դրամ, որից 1328000 ՀՀ դրամը տրամադրվել է <Իրավաբանների հայկականասոցիացիա> հասարակական կազմակերպության կողմից: Ծրագրի տևողությունն է` 2016թ. մայիսի 1-ից մինչև 2016թ.հուլիսի 30-ը:
<Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում> ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության ևԵԱՀԿ-ի կողմից:
Կապը մեզ հետ՝
“Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն” ՀԿ
ՀՀ, 2003, ք. Վանաձոր, Շիրակացու 1-ին նրբ. թիվ 2.
Հեռ. 0322 229-67 ;Բջջ. +374 91 200 965
Սկայպ. manoukian_gevork; Էլ.փոստ: [email protected]