Ելույթ․ Չդատապարտելով կոռուպցիան աշխատավայրում․Ի՞նչ դեր են խաղում մաքիավելիզմը, աշխատանքային փորձը և արդարացումը
Աղբյուրը ՝ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն
Առաջին հանդիպում - Փետրվարի 16-ին, ժամը 12:00-ին
Չդատապարտելով կոռուպցիան աշխատավայրում․
Ի՞նչ դեր են խաղում մաքիավելիզմը, աշխատանքային փորձը և արդարացումը
Համառոտագիր
Կոռուպցիան շարունակում է մնալ նշանակալի մարտահրավեր միջազգային ակտիվ ընկերությունների համար։ Այս զեկուցման մեջ մենք խնդիր ենք դրել ուսումնասիրել կոռուպցիայի անհատական և սոցիոմշակութային նախադրյալները կազմակերպություններում։ Մասնավորապես նպատակ ենք հետապնդել բացահայտելու կապը մաքիավելիզմի, կոռումպացված միջավայրում ունեցած աշխատանքային փորձի, արդարացման և գործարարների կոռուպցիայի հանդեպ ունեցած վերաբերմունքի միջև։ Էմպիրիկ վերլուծությունը հիմնված է 169 մասնագետի պատասխանների վրա։
Կարճ ինքնակենսագրական
Արամ Սիմոնյանը տնտեսագիտության թեկնածու, դոցենտ է և աշխատում է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում՝ որպես տնտեսագիտության ամբիոնի վարիչ։ Նրա հետազոտության շրջանակը ներառում է հակակոռուպցիոն ռազմավարությունների ուսումնասիրությունը սոցիոտնտեսական տեսանկյունից Եվրոպայում։
Տիրապետելով ութ լեզուների՝ նա գիտահետազոտական այցեր է կատարել եվրոպական մի շարք համալսարաններ, ինչպես նաև եղել է Weiser- ի պրոֆեսիոնալ աշխատակից (Weiser Professional Fellow) Ջերալդ Ֆորդի հանրային քաղաքականության դպրոցում (Gerald Ford School of Public Policy) և Ֆուլբրայթի գիտնական Միչիգանի համալսարանի Ռոսի բիզնեսի դպրոցում (Fulbright Scholar at the Ross School of Business) ։
Քննարկմանը մասնակցելու համար օգտագործեք սույն հղումը