«Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում. իշխանությունների տարանջատումը և հակակշռումը ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագծում» խորագրով հանրային քննարկում
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, հրավիրում է Ձեզ մասնակցելու «Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում. իշխանությունների տարանջատումը և հակակշռումը ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագծում» խորագրով հանրային քննարկմանը:
Սա հերթական միջոցառումն է` «Հայաստանը սահմանադրական փոփոխությունների գործընթացում» խորագրով քննարկումների շարքից: Նախատեսվող միջոցառումները ներառում են հանրային քննարկումներ, բանավեճեր, մեդիա միջոցառումներ Երևանում և մարզերում: Այս միջոցառումները նպատակ ունեն ստեղծել հնարավորություն, հասարակությանը ներկայացնելու սահմանադրական փոփոխությունների հետ կապված բազմակողմանի տեղեկատվություն, ինչպես նաև ապահովել տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ անաչառ կարծիք ձևավորելու և կամքի ազատ արտահայտման հնարավորություն:
Միջոցառումը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 10-ին, ժամը` 14:00-ին, Կոնգրես հյուրանոցի «Բոլլ Րում» սրահում (ք.Երևան, Իտալիայի փ. 1):
Քննարկմանը հրավիրված են ՀՀ պետական պաշտոնյաներ, ԱԺ պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, քաղաքական կուսակցությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Անգլերեն-հայերեն և հայերեն-անգլերեն համաժամանակյա թարգմանությունն ապահովվում է:
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը մինչև ս.թ. նոյեմբերի 9-ը` ժամը 15:00, զանգահարելով 010 533862 հեռախոսահամարով, կամ գրելով` [email protected] էլ. հասցեին: