Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 09 հունվարի, 2020
Բովանդակության մշակման մասնագետ տպագիր և թվային պլատֆորմների համար
Աշխատանքի նկարագրություն
ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն փնտրում է թվային եւ տպագիր բովանդակության մշակման մասնագետի (Copywriter)` անգլերենով զբոսաշրջային գրավիչ նյութերի ստեղծման նպատակով: Մասնագետը պատասխանատու է լինելու Armenia.Travel կայքի, Զբոսաշրջության Կոմիտեի սոցիալական հարթակների եւ մարկեթինգային արշավների ընթացքում անհրաժեշտ ստեղծարար բովանդակության մշակման համար:
Աշխատանքների շրջանակը
Առցանց և տպագիր նյութերի բովանդակության մշակման մասնագետի աշխատանքը ներառելու է`
- Armenia.Travel կայքի եւ բլոգի թեմաներին համապատասխան գրավիչ տեքստային բովանդակության կազմում, խմբագրում, տեղադրում;
- Տպագիր նյութերի համար անհրաժեշտ որակյալ բովանդակության մշակում;
- Սոցցանցերում armenia.travel էջերի համար (Facebook, Instagram) համապատասխան հրապարակումների կազմում և տեղադրում՝ ըստ հաստատված բովանդակության պլանի
- Մարքեթինգային արշավների համար անգլերեն տեքստերի մշակում;
- Աջակցություն Կոմիտեի վարչություններին այլ անգլալեզու բովանդակությունների մշակման հարցում;
- Աշխատանքային հաշվետվությունների պատրաստում, ներկայացում;
- Թիմային աշխատանքին աջակցող այլ գործառույթներ:
Ակնկալվող որակավորումներն ու պահանջները
Առցանց և տպագիր նյութերի բովանդակության մշակման մասնագետի համար անհրաժեշտ որակավորումներն են`
- Անգլերենի գերազանց իմացություն;
- Ստեղծարար մտածողություն;
- Բարձրագույն կրթություն հաղորդակցման, մարքեթինգի, լրագրության կամ հարակից ոլորտներում;
- Առնվազն 3 տարվա փորձ մարքեթինգի կամ տպագրության ոլորտներում տեքստերի հետ աշխատանքի և խմբագրության բնագավառում;
- Թվային մեդիա գործիքների տիրապետում;
- Տեղեկատվությունը գրավոր ձևով արդյունավետ ներկայացնելու կարողություն;
- Պատասխանատվություն, ուշադրություն մանրուքներին և ճկունություն;
- Հայաստանով ճամփորդելու ցանկություն և ճկունություն
Հանձնառություններ եւ ժամկետներ
Անգլերեն առցանց և տպագիր նյութերի բովանդակության մշակման մասնագետի հանձնառություններն են`
- Բլոգային գրառումներ, հոդվածներ` ըստ հաստատված բովանդակության պլանի;
- Armenia.Travel կայքի համար տեղեկատվության ստեղծում եւ խմբագրում;
- Գովազդային տեղեկատվական նյութերի բովանդակության մշակում;
- Հաշվետվությունների տրամադրում:
Աշխատանքների իրականացման ժամանակահատվածը` փետրվար-դեկտեմբեր2020:
Դիմումների ներկայացում
Առցանց և տպագիր բովանդակության մշակման մասնագետի (Copywriter) հաստիքի համար դիմելիս` անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական (CV) և կատարված աշխատանքների պորտֆոլիո հետեւյալ հասցեով` [email protected] մինչև ս.թ. հունվարի 23-ը ներառյալ` վերնագրի դաշտում նշելով հաստիքի անվանումը: