Համագործակցության հրավեր Իրավունքների տեղեկատվական կենտրոն ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրին մասնակցելու համար
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ (ԻՏԵԿ) ՀԿ-ն հրավիրում է համագործակցության՝ ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրին մասնակցելու համար:
Երիտասարդները հնարավորություն կստանան դասընթացների միջոցով վերապատրաստվել, որից հետո կիրականացնեն Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարաններում ժամկետային զինծառայողներին վերաբերող դատական գործերի ուսումնասիրություն:
Նպատակն է ՝
ՀՀ Սյունիքի մարզում ընթացող դատական նիստերի մոնիտորինգի միջոցով բացահայտել ժամկետային զինծառայողներին վերաբերվող դատական պաշտպանության հիմնախնդիրը և հանրային իրազեկման, շահերի պաշտպանության մեխանիզմների միջոցով աջակցել իրավական օգնության կարիք ունեցող զինծառայողներին :
Ուսումնասիրության անցկացման համար Սյունիքի մարզից ընտրվելու է մինչև 11 մասնակից, որոնց հետ կկնքվի համագործակցության պայմանագիր:
Վերապատրաստման 5-օրյա դասընթացին մասնակցելու նպատակով Սյունիքի մարզի այլ համայնքներից ընտրված և Գորիս ժամանած մասնակիցները կապահովվեն հյուրանոցով և սննդով, կփոխհատուցվեն նրանց տրանսպորտային ծախսերը` գործող սակագներով:
Ծրագիրը կտևի առնվազն մեկ տարի, իսկ ակտիվ և նպատակասլաց մասնակիցները կունենան հնարավորություն՝ հետագայում աշխատելու համար:
Վերապատրաստման դասընթացները նախատեսված են 2016թ փետրվար ամսում,ընտրված մասնակիցները կծանոթանան դասընթացների վերաբերյալ լրացուցիչ մանրամասն պայմաններին :
Դիմում-հայտի լրացման վերջնաժամկետն է 2016թ փետրվարի 15-ը : Ցանկացողները կարող են լրացնել կից հայտի ձևը կամ գրել
կազմակերպության էլեկտրոնային հասցեին [email protected]
Մանրամասներն այստեղ՝