Ստեղծարար Միտք Բարձրագույն կրթության ձեռներեցության ծրագիր
«Ստեղծարար Միտքը» (Creative Spark) հնգամյա նախաձեռնություն է, որը նպատակ ունի նպաստել ստեղծարար ձեռնարկատիրական կրթության զարգացմանը՝ աջակցելով այս ոլորտում Միացյալ Թագավորության և ծրագրի մասնակից յոթ երկրների, ներառյալ Հայաստանի ուսումնական հաստատությունների միջև միջազգային համագործակցության ձևավորմանը: Ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի կողմից Կենտրոնական Ասիայում (Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղստան), Հարավային Կովկասում (Ադրբեջան, Հայաստան և Վրաստան) և Ուկրաինայում:
Բարձրագույն կրթության բարեփոխումներին աջակցելու և տարածաշրջանում գործազրկությունը նվազեցնելու նպատակով Բրիտանական խորհուրդը կօգտագործի Միացյալ Թագավորության ձեռնարկատիրական կրթության փորձը` կազմելու և տրամադրելու ուսումնական ծրագիր, որը կաջակցի ավելի քան 10,000 ուսանողի:
Ծրագրի նպատակներն են.
1. Ծրագրում ներգրավված յոթ երկրում ստեղծարար ձեռնարկատիրական 22 կենտրոնի հիմնադրում, որոնք համագործակցություն կծավալեն ՄԹ համալսարանների հետ,
2. Ուսանողներին և ստեղծարար ձեռներեցներին համապատասխան հմտությունների ուսուցանում՝ մտքերի և փորձի փոխանակման փուլից մինչև բիզնեսի մեկնարկում ու մտավոր սեփականության պահպանում,
3. Առցանց դասընթացների միջոցով, այդ թվում Զանգվածային բաց առցանց դասընթացների (ԶԲԱԴ) հարթակում ձեռներեցության թեմատիկ անգլերենի ուսուցանում:
Մանրամասներն այս հղումով