ՓՈՔՐ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ. Ճգնաժամային արձագանքում և հետճգնաժամային վերականգնում Հայաստանի համայնքներում
2020 թ.-ի սկզբից համաշխարհային հանրությունը դիմակայում է կորոնավիրուսի տարածմանը, որն ազդել է գրեթե բոլոր երկրների վրա՝ հանգեցնելով գլոբալ համավարակի: COVID-19 համավարակը Հայաստանում սկսվեց մարտ ամսին` տուժած մարդկանց օրական աճող թվով: Երկրում հայտարարվեց արտակարգ դրություն 2020թ․-ի մարտին, այնուհետև հայտարարվեց տեղաշարժի սահմանափակման մասին, որը վերացվեց հուլիս ամսին: Նվազելով ամռան ամիսներին, աշնանը համավարակի դեպքերը նորից աճեցին՝ օրական ռեկորդը հասցնելով ավելի քան 2000-ի և տուժած մարդկանց ընդհանուր քանակը հասցնելով մինչև 121,979-ի:
Զուգահեռաբար, 2020թ.-ի սեպտեմբերի 27-ից սկսած՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների համատեքստում երկիրը կանգնեց մեկ այլ արտակարգ դրության առջև՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան շուրջ 90,000[1] մարդկանց ինքնաբուխ ժամանմանը: Ընդհանուր առմամբ, կրկնակի ճգնաժամերը բարդություններ են ստեղծում Հայաստանի համայնքների համար և տեղահանված մարդկանց հյուրընկալած համայնքներում անվտանգության և կայունության ամրապնդման հրատապ անհրաժեշտություն են առաջացնում:
Համայնքների և տեղական ինքնակառավարման մարմիններին ի աջակցություն այս մեծ կարիքը լուծելու համար՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) նախաձեռնում է Փոքր դրամաշնորհների նախագիծ մի շարք թեմատիկ ուղղություններով։ Այն հասարակական կազմակերպություններին, կանանց և երիտասարդ ակտիվիստներին և քաղաքացիական խմբերին հնարավորություն կտա նպաստել ճգնաժամի արձագանքման և վերականգնման ուղղությամբ համայնքային միջոցառումներին: Նախագիծը հրավիրում է փոքր համայնքային նախաձեռնությունների հայտեր, որոնք կօգնեն տեղական ինքնակառավարման մարմիններին և համայնքների բնակիչներին ճգնաժամային պայմաններում: Հատկապես ողջունվում են նորարարական գաղափարներն ու լուծումները:
ԹԵՄԱՏԻԿ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայտադիմումները պետք է արտացոլեն հետևյալ թեմատիկ ուղղությունները․
- Հանրային իրազեկության մակարդակի բարձրացում համայնքներում COVID-19-ին վերաբերող հարցերով
COVID-19-ի հետ կապված իրավիճակը մինչ այժմ մատնանշում է այն փաստը, որ համայնքներում տեղական ինքնակառավարման ջանքերը բավարար չեն տեղեկատվության տարածման, կանխարգելիչ միջոցառումների, կանխարգելիչ և արգելված գործողությունների, վարակված անձանց և նրանց հետ ուղիղ կապ ունեցողների պատշաճ մեկուսացման և հստակ ցուցումների առումով և այլն: Այս ուղղության ծրագրերը պետք է առաջարկեն տեղեկատվության տարածման նոր, կրեատիվ և գործնական մեխանիզմներ և գործիքներ, կամ՝ այլ համայնքներում տարածեն հաջողությամբ փորձարկված և կիրառվողները: Այն կարող է ներառել նոր մոտեցումներ կորոնավիրուսի տարածման կանխարգելման վերաբերյալ, կամ անդրադառնալ ախտանիշների հայտնաբերման ժամանակ անհրաժեշտ քայլերին, համավարակների ընթացքում տեղաշարժին և հաղորդակցությանը, աշխատանքի անվտանգության կանոններին, համայնքում վստահելի տեղեկատվության արագ տարածմանը և այլն: Նեղ մասնագետների ներգրավումը թիմերում, ինչպիսիք են բժիշկները, կրտսեր բժշկական անձնակազմը, իրավաբանները, կապի և այլ մասնագետները, կդիտարկվի որպես առավելություն։
- Սոցիալական պատասխանատվության խթանում համայնքում
Սոցիալական պատասխանատվությունը, հնարավոր մարդկային, տեխնիկական և մտավոր ռեսուրսների մոբիլիզացումը համայնքներում առաջնային է դառնում հատկապես արտակարգ իրավիճակների ժամանակ: Այս թեմայի շրջանակներում խրախուսվում է խթանել համայնքային համապարփակ մտածողություն և լուծումներ, որոնք գործնական են կրիտիկական ժամանակներում, տարբեր ոլորտների (տեղական ինքնակառավարում, բիզնես ընկերություններ, քաղաքացիական ակտիվիստներ, լրատվամիջոցներ) ներգրավմամբ: Դիմումները կարող են (ի թիվս այլոց) հաշվի առնել անհրաժեշտ քայլերը, նախաձեռնությունները և լուծումները, որոնք գործունակ են տվյալ համայնքում և կխթանեն այլոց առողջության և բարեկեցության նկատմամբ հարգանքի և պատասխանատվության վրա հիմնված սոցիալական նորմերը անվտանգության և խնամքի, պատասխանատվության և փոխադարձ աջակցության ապահովման նորարարական և վարքային մոտեցումները:
- Արագ արձագանքման խմբերի ձևավորում՝ ներառյալ համայնքների ինքնօգնության խմբերը
Կարելի է ուսումնասիրել, թե ինչպե՞ս կարող են մարդկային, տեխնիկական և այլ տեղական ռեսուրսները արդյունավետորեն մոբիլիզացվել կամ կազմակերպվել, և թե ինչպե՞ս նախաձեռնել դրամահավաքի արշավներ (օրինակ, crowdfunding և այլն): Դիմումը կարող է նաև ուղղված լինել համայնքներում խոցելի խմբերի քարտեզագրմանը, տրամադրված և պլանավորված օժանդակության բաշխմանը, հարակից գործընթացների պլանավորմանը և մշտադիտարկմանը, կամավորական ուժի խելացի ներգրավվմանը:
- Համայնքների կայունության բարձրացում՝ ի պատասխան համավարակների և աղետների
Դիմումը կարող է վերաբերել անհրաժեշտ քայլերին՝ կանխելու կորոնավիրուսի կամ այլ համավարակների հետագա տարածումը, որոնք կարող են մշակվել համայնքի բնակիչների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ, նաև՝ այն քայլերին, թե ինչպե՞ս համայնքները կարող են ավելի կայուն և պատրաստ դառնալ համավարակների և բնական աղետների դեմ պայքարելու համար՝ նախաձեռնող խմբերի աջակցությամբ և հաշվի առնելով համավարակից մինչ այժմ քաղված դասերը։ Դիմումները կարող են առաջարկել նաև հարմարվող մեխանիզմներ, որոնք կարող են օգտագործվել՝ օգնելու տեղական ինքնակառավարման մարմիններին և համայնքներին ռեսուրսների նվազագույն կորստով նմանատիպ իրավիճակներին արագ արձագանքելու համար:
5․ Կենսապահովման հնարավորությունների տրամադրում տեղական համայնքներում
- The concept of livelihood strategy is regarded as one of the central aspects of the
- development policies, practices and programs, not only in India, but in other countries of the
- world as well. Adequate and secure livelihoods are regarded as a concern to the well-being of
- rural individuals (Chapter 3, n.d.). Livelihood is a set of economic activities, involving self-
- employment and or wage employment by making use of one’s endowments, which can be
- human and material. The use of human and material resources is primarily made use of to
- generate adequate resources, which can be either cash or non-cash. These resources are made
- use of by the rural individuals to sustain their livelihoods in an enhanced manner.
- Government of India has rendered a significant contribution in promoting livelihoods
- opportunities among rural individuals.
- The concept of livelihood strategy is regarded as one of the central aspects of the
- development policies, practices and programs, not only in India, but in other countries of the
- world as well. Adequate and secure livelihoods are regarded as a concern to the well-being of
- rural individuals (Chapter 3, n.d.). Livelihood is a set of economic activities, involving self-
- employment and or wage employment by making use of one’s endowments, which can be
- human and material. The use of human and material resources is primarily made use of to
- generate adequate resources, which can be either cash or non-cash
Կենսապահովման հնարավորությունները վերաբերում են համայնքի անդամների բարեկեցության խնդրին: Կենսապահովումը սոցիալ-տնտեսական գործունեության ամբողջություն է, որը ներառում է (ի թիվս այլ կետերի) պատրաստում և վերապատրաստում՝ ավելի բարձր աշխատունակության, ինքնազբաղվածության և ձեռներեցության խթանման համար: Մարդկային և նյութական ռեսուրսների օգտագործումը հիմնականում ուղղված է համարժեք ռեսուրսների ստեղծմանը, որոնք կարող են լինել ինչպես կանխիկ, այնպես էլ՝ անկանխիկ: Այս ռեսուրսներն օգտագործվում են համայնքի անդամների կողմից՝ իրենց կենսամակարդակի բարելավումն ապահովելու համար: Կենսապահովման դրամաշնորհի օրինակելի վերջնական արդյունքները կարող են ներառել (բայց չսահմանափակվելով դրանով) հետևյալ կետերը. (i) նոր աշխատատեղերի ստեղծում (ինքնաբուխ ժամանողների ժամանակավոր զբաղվածություն), (ii) բիզնեսի ընդլայնում/ արտադրության աճի ապահովում N%-ով, (iii) կոլեկտիվ/խմբային ջանքերի միջոցով բարելավում, որոնք կբերեն արտադրության/վերամշակման, մուտքային պաշարների և պահեստավորման կրճատված ծախսերի, ինչպես նաև (iv) շուկայավարման և վաճառքի աճի բարելավում:
6. Համայնքի սոցիալական համախմբման ուժեղացում
Ներգրավվման նպատակն է մեղմել տարբեր խմբերի շահերի բախումը՝ շահագրգիռ խմբերի միջև կառուցողական երկխոսության համար համայնքային սխեմաների միջոցով, մասնավորապես, շեշտը դնելով համայնքային վարքագծի փոխակերպման վրա` պայմանավորված Լեռնային Ղարաբաղից մարդկանց ինքնաբուխ ժամանմամբ: Սա կարող է վերաբերել ինքնաբուխ ժամանած մարդկանց ակնկալիքներին՝ ելնելով իրենց հյուրընկալության և համայնքի ընդունման պայմաններից, որոնք պարտադիր չէ, որ օբյեկտիվորեն և ամբողջությամբ բավարարվեն ընդունող համայնքների կողմից: Ներգրավվման արդյունքում սոցիալական փոփոխության փորձը կարող է ներառել ինքնաբուխ ժամանած մարդկանց և տեղացիների տարբեր (տարիք, սեռ, մասնագիտական ուղղվածություն և այլն) խմբերի միջև կառուցողական երկխոսության ավելացում՝ նրանց ընդունման ժամանակահատվածի համար միասնական (ժամանակավոր) տեսլականի ձևավորմամբ: Մեթոդները կարող են ներառել, բայց չսահմանափակվել միայն համատեղ գործողություններով՝ ուղղված տեղական կարիքներին, շահերի պաշտպանությանը և թեմատիկ միջոցառումներին, ֆորում թատրոնին, բանավեճի ակումբներին, հանրային և «բաց տարածք» սկզբունքով քննարկումներին և այլն:
Բոլոր առաջարկվող թեմատիկ ուղղություններում․
- Համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ նախապայման է։
- Խրախուսվում է նորարարական, օպտիմալ և արագ մոտեցումների և գործիքների մշակումն ու կիրառումը` իրավիճակին և տեղական համայնքի համատեքստին համահունչ:
- Շահառու համայնքների և խմբերի տեղական առանձնահատկությունների, տարիքային և գենդերային տարբերությունների դիտարկումը կհամարվի որպես առավելություն։
- Վերոնշյալ թեմատիկ ուղղությունների համատեղումը նույնպես հնարավոր է։
Վերջին գնահատումների հետևյալ զեկույցը կարող է ծառայել որպես գաղափարների և լուծումների աղբյուր՝
ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ
Սույն Փոքր դրամաշնորհների նախագիծը նպատակ ունի հասնել այնպիսի արդյունքների, որոնք կապահովեն աջակցության և մոբիլիզացիայի կայուն մոդելներ, համայնքներում կայունության բարձրացմանն ուղղված պատրաստի լուծումներ և արտակարգ իրավիճակներին և ճգնաժամերին արագ դիմակայելու պատրաստակամություն:
ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ
- Հասարակական կազմակերպությունները
- Քաղաքացիական խմբերը, համայնքներում գործող կազմակերպությունները, երիտասարդական և կանանց նախաձեռնողական խմբերը
- Հայաստանի համայնքները ներկայացնող անհատները (խրախուսվում են կանանց և երիտասարդների դիմումները)
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՅՈՒՋԵՆ
Ծրագրի նախատեսվող ժամկետն է 3 ամիս։
Ծրագրի բյուջեն չպետք է գերազանցի․
- 5 000 000 ՀՀ դրամը գրանցված կազմակերպությունների համար
- 750 000 ՀՀ դրամը անհատների և չգրանցված քաղաքացիական/նախաձեռնողական/համայնքային խմբերի համար
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ
Դիմումները պետք է ուղարկել առցանց։ Խնդրում ենք լրացնել անհրաժեշտ ձևաթուղթը հետյալ հղումով՝ shorturl.at/suT29
Ծրագրի բյուջեի և Գանտի աղյուսակի նմուշ օրինակները հասանելի են այստեղ՝ shorturl.at/bglzD
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 2020թ․
Նախաընտրված հայտատուները կտեղեկացվեն մինև 2020թ․ դեկտեմբերի 3-ը։
ՄԱԶԾ-ն հնարավոր է պահանջի լրացուցիչ փաստաթղթեր կամ պարզաբանող տեղեկատվություն վերջնական որոշում կայացնելու համար։
Ծրագրի մեկնարկի և ավարտի ամսաթվերը կնշվեն պայմանագրում՝ համաձայն յուրաքանչյուր ծրագրի առանձնահատկությունների։
Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի հետ հետևյալ էլ․ հասցեով՝ [email protected]։