Քննադատական մտածողության փորձարարական դպրոց․ հայտերի ընդունում
Աղբյուրը՝ www.sakharovcenter.tilda.ws
Հայտը՝ այստեղ
«Քննադատական մտածողության փորձարարական դպրոց»
Ի՞նչ․
Քննադատական մտածողությունը մարդու հիմնարար և գիտակցական հատկության կարողություններից է, որի կիրառումը հաճախ շատ բարդ է։ Այդ բարդությունը պայմանավորված է անձնական հատկանիշների դրսևորման, հասարակական ազդեցությունների, ներքին և արտաքին ճնշումների և իմացական գիտակցության խնդիրներով։ Քննադատական մտածողության ձևավորումը խրթին գործընթաց է, որի միակ պատասախանատուն մտածողությունը կրող անձն է։
Քննադատական մտածողության փորձարարական դպրոցի առանձնահատկությունը կիրառելիության հնարավորության, սեփական արտադրանքի միջոցով այն ավելի տեսանիելի ու շաշփելի դարձնելու, էքսպերմենտների իրականացման և անհատական ու թիմային մոտեցումների մեջ է։
Քննադատական մտածողության փորձարարական դպրոցի հիմքում են ընկած մարդու իրավունքները, սոցիոլոգիան, փիլիսոփայությունը, հոգեբանությունը, մեդիան և շատ այլ բաներ։ Դպրոցի ավարտին շրջանավարտները հրապարակելու են համատեղ պատրաստած ձեռնարկը քննադատական մտածողության նորարարական մոտեցումների մասին։ Դպրոցին կկարողանան մասնակցել միայն 12 հոգի։
Ովքե՞ր․
Այս նախադեպային դպրոցին մասնակցել կարող են բոլոր նրանք, ովքեր՝
- Չափահաս են, ոչ միայն տարիքով, այլև մտքով,
- Բազային/կիրառական մակարդակում տիրապետում են ռուսերեն, անգլերեն լեզուներին (կարողանում են հասկանալ և ընթերցել այդ լեզուներով),
- Ունեն ֆեյսբուքի հաշիվ՝ օգատգործում են իրենց ֆեյսբուքը առօրյայում, հետաքրքրված են նորություններով, տեղի ունեցող իրադարձություններով, կատարում են գրառումներ և համարվում են ակտիվ օգտատերեր,
- Պատրաստ են կիրառել փորձարարական գիտելիքները,
- Համարձակ են իրականացնել սոցիալական հետազոտություններ իրենց շրջապատում և շրջապատի նկատմամբ,
- Ցանկանում են հաղթահարել մտքի և լեզվի ոչ ֆիզիկական խոչընդոտները,
- Հետաքրքրված են քննադատականությամբ, վերլուծությամբ, մտքային վարժանքներով, լեզվամտածողությամբ, փիլիսոփայությամբ, հոգեբանությամբ, սոցիոլոգիայով, սոցիալականությամբ և մեդիայով,
- Պատրաստ են առանց բացակայությունների մասնակցել բոլոր 12 հանդիպումներին, կատարել առաջադարնքները սահմանված ժամկետներում,
- Պատասխանատու են ստանձնած պարտավորությունների նկատմամբ,
- Կարող են ներկայացնել որևէ անձի (դասախոս, ղեկավար, կոլեգա, հասարակական/պետական/մասնավոր ոլորտում գործունեություն իրականացնող կառույցի ներկայացուցիչ, հանրային դեմք և այլն) կողմից տրված երաշխավորագիր, որ իրենք համապատասխանում են այս կետերին և կարող են մասնակցել դպրոցին։
Ինչպե՞ս․
Դպրոցին մասնակցելու համար հարկավոր է լրացնել այս հայտը։ Մինչ հայտը լրացնելը ցանկանում ենք ձեր ուշադրությունը սևեռել մի քանի կարևոր հանգամանքների վրա՝
- Չեն դիտարկվելու ոչ հայատառ, կիսատ կամ սխալներով լրացված և պայմաններին չհամապատասխանող հայտերը։
- Մրցույթային փուլն անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի, որին պետք է ներկայացնեն իրենց անձը հաստատող և/կամ 18 տարին լրացած լինելը հավաստող որևէ փաստաթուղթ, ինչպես նաև իր մասնակցությունը հավաստող անձի կողմից տրված երաշխավորագիրը։
Մրցույթի առաջին փուլի գնահատումն իրականացնելու է անկախ հանձնաժողովը, որը չի տիրապետելու մրցույթին դիմած անձի ով լինելուն։
Մրցույթային չափորոշիչներն են՝ ա)գրված տեքստը/լրացված հայտը, բ)ստեղծարար մոտեցումը, գ)քննադատականությունը,
դ)ունեցած գիտելիքներն ու փորձառությունը, ե)հմտություններն ու կարողությունները, զ)առաջադարանքների կատարումը։
Որտե՞ղ․
Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն, Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղ,
ք․Գյումրի, Մհեր Մկրտչյան 38ա/1
Ե՞րբ․
Սկիզբը՝ հոկտեմբեր ամսից։ Յուրաքանչյուր շաբաթ օր։
Որքա՞ն․
12 շաբաթ, 12 մասնակից։
Ինչի՞ համար․
Քննադատական մտածողության ձևավորումը դրա պարբերաբար կիրառման արդյունքն է։ Այս արդյունքին հասնելու համար մենք ստեղծում ենք լավագույն պայմանները՝ գիտելիք և կրթություն, շրջապատ և միջավայր, առաքելություն և նպատակ։ Աշխարհը ավելի լավը դարձնելուն ուղղված մարդկանց ձգտումը, նույնիսկ, երբ այն չարիքի միջոցով է իրականացվում, հանուն սեփական մտածողության սահմաններում գոյություն ունեցող բարու հարատևման, արդարացված է լիարժեքորեն գիտակցված քայլերի հաջորդականության պարագայում։ Այլ կերպ ասած, եթե անձը՝ որպես անհատ ցանկանում է ունենալ իր յուրօրինակ մտածողությունը հանրային կարծիքից զատ և հասարակական ճնշումներից անկախ, ապա իրեն անհրաժեշտ է դրա համար պայքարել։ Մենք առաջարկում են համագործակցային, խաղաղ, ներդաշնակ, երբեմն նաև հակասկան ալգորիթմներով, մեթոդաբանություններով և տարբեր տեսություններով հագեցած մեր մոտեցումը։ Բանաձև, որի ֆորմատին կկարողանան մասնակցել միայն 12 հոգի և այն կյանքի կկոչեն 12 շաբաթում։
Դե ինչ, մենք սպասում ենք ձեր հայտերին։