Քննադատական մտածողության դպրոց 2023. ընդունվում են հայտադիմումներ
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հրավիրում է հայաստանցի և արցախցի 18-30 տարեկան երիտասարդներին մասնակցելու «Քննադատական մտածողության դպրոց»-ին, որը տեղի կունենա փետրվարի 21-ից 23-ը Երևանում, ԵՀՀ գրասենյակում (հասցե՝ Ազատության պող. 1/21, բն. 23, 0037, Երևան)։
Դպրոցի մասնակիցները հնարավորություն կստանան ծանոթանալու քննադատական մտածողության և կոնֆլիկտների տրանսֆորմացիայի մեթոդաբանությանը, ձևավորելու տեքստի վերլուծության, տվյալների ճշգրտման և կեղծ տեղեկատվության բացահայտման և պրոեկտային մտածողության հմտություններ։ Դասընթացն ընդգրկում է դասախոսություններ, ինտերակտիվ քննարկումներ և գործնական աշխատանք։
Դիմելու կարգը
Դպրոցին կարող են դիմել 18-30 տարեկան երիտասարդներ (ակտիվ ուսանողներ, երիտասարդ ուսուցիչներ, հետազոտողներ, լրագրողներ և այլ մասնագետներ):
Բոլոր հետաքրքրվածներին խնդրում ենք լրացնել առցանց դիմում հայտը մինչև ս.թ. փետրվարի 15-ը:
Դպրոցի հետ կապված հարցերի դեպքում, խնդրում ենք գրել Սարինե Հայրիյանին՝ [email protected] էլ. հասցեով՝ վերնագրելով էլ. նամակը «Քննադատական մտածողության դպրոց»։
Մասնակցության պայմանները
Մասնակցությունը դասընթացին անվճար է, Երևան ժամանող մասնակիցների կեցության, ինչպես նաև ճանապարհային ծախսերը հոգում է ԵՀՀ-ն։ Դասընթացի տևողությունն է երեք աշխատանքային օր (10:00-19:00): Դասընթացին ամբողջությամբ մասնակցելը պարտադիր է: Դասընթացի ամբողջ ընթացքին մասնակցած երիտասարդները կստանան հավաստագրեր: