Քննադատական մտածողությունը անգլերենի դասավանդման միջոցով
Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ հայտարարում է «Critical Thinking Through Teaching English Program» ծրագրի մեկնարկը։
Երկամյա ծրագրի նպատակն է․
☑️ Բարելավել երիտասարդների քննադատական մտածողության հմտությունները, կենսական կարևորություն ունեցող միջ-մշակութային և 21-րդ դարում աշխատանքի համար անհրաժեշտ կարողությունները։
☑️ Ստեղծել տարածաշրջանային կրթության մասնագետների խումբ, ովքեր իրենց գիտելիքներով և հմտություններով կկիսվեն այլ ուսուցիչների հետ Հայաստանում, Ադրբեջանում, և Վրաստանում։
☑️ Նպաստել ուսուցիչների առաջնորդ լինելու մտածողությանը և բարելավել ուսումնական պլանով դասավանդումը, քննադատական մտածողությունը, խնդիրների ստեղծագործ լուծումը, համագործակցությունը և առավել արդյունավետ միջ-մշակութային հաղորդակցությունը՝ դասավանդման ընթացքում։
☑️ Խրախուսել ծրագրի մասնակից ուսուցիչներին ստեղծելու կրթական համայնքներ իրենց գործընկերների հետ` ուսուցումը նաև դասարաններից կամ դպրոցից դուրս իրականացնելու նպատակով։
❗️ Բոլոր հայցադիմումները պետք է լրացվեն առցանց, հետևյալ հղումով՝
https://ais.americancouncils.org/criticalthinking
❗️ Ծրագրի և մասնակցության պահանջների մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել՝ http://americancouncils.am/…/critical-thinking-through-tea…/ հղումով։
❗️ Հայցադիմումների լրացման վերջնաժամկետն է՝ փետրվարի 14, 2020։