Միջմշակութային պրակտիկայի ծրագիր Գերմանիայում
CrossCulture Programme ծրագիրը տրամադրում է հնարավորություն ՀՀ քաղաքացիական հասարակության ոլորտներում աշխատող երիտասարդ մասնագետներին և կամավորներին անցնել երկամսյա պրակտիկա Գերմանիայում:
Ծրագրի շրջանակներում մասնակիցներին ընձեռվում է հնարավություն անցնելու ութ շաբաթյա պրակտիկա Գերմանիայում:
Պրակտիկայի ամենավաղ սկիզբը կարող է լինել 2018 թ. Հունիսն է: Պրակտիկաները պետք է ավարտվեն մինչեւ 2018 թ. Դեկտեմբերի կեսը:
Փոխանակման ծրագրի ոլորտներն են։
Մարդու իրավունքներ, միգրացիա և փախստականներ հետ աշխատանք
Քաղաքական կրթություն և երիտասարդության մասնակցություն
միջմշակութային երկխոսություն
Մեդիա
Մասնակիցները պետք է լինեն:
- 23-ից 45 տարեկան
- լավ տիրապետեն անգլերեն լեզվին (գերմաներենի իմացությունը ողջունելի է, սակայն պարտադիր պահանջ չէ)
- Հայաստանում քաղաքացիական հասարակության ոլորտներում աշխատող երիտասարդ մասնագետ կամ կամավոր
Ընտրված մասնակիցներին տրվում է։
- 550 եվրոյի ամենամսյա դրամաշնորհ
- առողջության ապահովագրության
- ճամփորդական ծախսեր ներառյալ վիզայի վճարներ
- քաղաքային տրանսպորտի ծախսերը նպատակակետ քաղաքում
Դիմելու վերջնաժամկտն է 2018 թվականի հունվարի 12-ը:
Մասնակիցների վերջնական ընտրությունը կատարվում է Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ: Վերջնական արդյունքները կներկայացվեն մինչեւ 2018 թ. Ապրիլ ամսվա վերջ:
The CrossCulture ծրագիրը իրականցվում է Գերմանիայի Արտաքին Մշակութային Կապերի ինստիտուտի կողմից։
Դիմելու ընթացակարգը տես այստեղ (անգլերեն)`
https://ifa-portal.rexx-recruitment.com/stellenangebote_initiativ.html?reset_search=1