Կրթաթոշակի մրցույթ՝ Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայի ուսանողների համար (2016-17)
Կրթաթոշակի մրցույթ՝ Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայի ուսանողների համար (2016-17)
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամը Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) սոցիոլոգիայի, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետների մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողների համար հայտարարում է մեկական հետազոտական կրթաթոշակի մրցույթ՝ անհատական ավարտական հետազոտական թեզերի իրականացմանն աջակցելու նպատակով:
Դիմելու կարգը
Հետաքրքրված ուսանողներն իրենց հայտերը պետք է ուղարկեն [email protected] էլ. հասցեով մինչև ս.թ. հոկտեմբերի 31-ը: Հայտի փաթեթում պետք է ներառվեն հետևյալ փաստաթղթերը (հայերենով)՝
2) մագիստրական հետազոտության համառոտ նկարագիր (մինչև 1000 բառ)` ներառելով նպատակը, ակնկալվող արդյունքները (պաշտպանություն, գիտական հոդված, առցանց տեղակայում, քննարկում և այլն) և իրականացման ժամանակացույց,
4) երաշխավորագիր`թեզի գիտական ղեկավարից:
1. տրամադրվող կրթաթոշակն օգտագործել միմիայն հետազոտական նպատակներով,
3. հետազոտության առաջընթացի, բովանդակային հիմնարար փոփոխության և ավարտական աշխատանքի հրապարակային պաշտպանության օրվա մասին տեղեկացնել ՀՌԿԿ-Հայաստանի իր մենթորին:
<p margin-bottom:6.0pt;text-align:justify;text-indent:-.25in;line-height:115%"="" style="margin: 0px; padding: 0px; border: 0px; font-variant-numeric: inherit; font-stretch: inherit; font-size: 12px; line-height: inherit; font-family: "Arian AMU"; vertical-align: baseline; color: rgb(0, 0, 0); text-align: justify;">
Կրթաթոշակի չափը
2016-2017 ուսումնական տարվա համար կրթաթոշակը համախառն 200.000 ՀՀ դրամ է:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ծրագրի ղեկավար Արմենուհի Վանոյանին` [email protected] էլ.hասցեով կամ զանգահարել +374 10 57 48 98 (108) հեռախոսահամարով:
ՀՌԿԿ-Հայաստանի մասին
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը (ՀՌԿԿ-Հայաստան) անկախ հետազոտական կենտրոն է, որն իր գործունեությունն սկսել է 2003 թվականին: Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի ծանրակշիռ աջակցությամբ՝ 2013թ-ին ՀՌԿԿ-Հայաստանը ստացել է անկախ հիմնադրամի կարգավիճակ՝ հետամուտ լինելով հասարակագիտական հետազոտություններն ու հանրային քաղաքականության վերլուծությունը խթանելու իր հիմնական նպատակին: