ՀԿ կառավարման դպրոց Գորիսում. «Հաշվետու և կայուն ՔՀԿ-ներ»
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Գորիսի մամուլի ակումբը հրավիրում են ձեզ դիմելու ՀԿ կառավարման դպրոցին՝ "Հաշվետու և կայուն ՔՀԿ-ներ" թեմայով, քննարկելու ՀԿ քաղաքականությունների դերը՝ թափանցիկ և կայուն գործունեության համար:
ՀԿ դպրոցի նպատակն է ուժեղացնել ՔՀԿ-ի ներքին կարողությունները՝ իրենց աշխատակարգերը կանոնավորելու, թափանցիկ և վստահելի աշխատելաոճ զարգացնելու և դոնորների հետ արդյունավետ հարաբերություններ կառուցելու համար:
Դասընթացի ընթացքում քննարկվելու են հետևյալ թեմաները.
- - Հանրային ռեսուրսներ. ՔՀԿ-ների պատասխանատվությունը դրանց հետ աշխատելիս,
- - Մշակութային ընկալումներ և մի շարք կարևոր սահմանումներ. շահերի բախում, նեպոտիզմ, խարդախություն, փողերի լվացում և այլն,
- - Ներքին եւ արտաքին վերահսկողություն. քաղաքականություն և ընթացակարգեր, դրանց կարևորույթունը,
- - Հաճախ հանդիպող խնդիրներ հաշվետվողականության հետ:
Ցանկալի է, որ յուրաքանչյուր կազմակերպությունից մասնակցի ղեկավարը:
Մասնակիցների ճանապարհածախսը և գիշերակացը կփոխհատուցվի՝ ըստ անհրաժեշտության: Նախապատվությունը կտրվի Սյունիքում և Վայոց ձորում գործող կազմակերպություններին:
Մասնակցելու համար, անհրաժեշտ է լրացնել ՀԿ անձնագիրը և ուղարկել [email protected] հասցեին մինչև մայիսի 24-ը: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել «ՀԿ Կառավարման Դպրոց Գորիսում. 31.05-1.06»:
Հարցերի դեպքում զանգահարեք Լիլիթ Արզոյանին՝ 093-251591 կամ Անահիտ Բաղդասարյանին՝ 094-541261:
«ՀԿ Դեպո - Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագիրն» իրականացվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։ Ծրագրի նպատակն է Հայաստանի քաղաքացիական հասարակության կառույցները զարգացնել այնպես, որ նրանք դառնան երկրում բարեփոխումների գործընթացներին աջակցող կայուն գործիչներ։