Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 22 մարտի, 2016
Հայաստանը միջազգային կազմակերպությունների ցանցում. Ինչ պետք է իմանա ՀԿ-ն ծրագրեր մշակելիս
«Հայաստանը միջազգային կազմակերպությունների ցանցում. Ինչ պետք է իմանա ՀԿ-ն ծրագրեր մշակելիս» թեմայով ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյան կվարի դասախոսություն «Ինչպես հայթայթել ռեսուրսներ և կազմել մրցունակ ծրագրեր» թեմայով գործնական դասընթացի շրջանակներով, որը հնարավոր կլինի դիտել ուղիղ հեռարձակմամբ:
Միացեք մեզ մարտի 24-ին ժամը՝ 12:00 - 13:00 և մարտի 25-ին, ժամը՝ 10:30 - 12:15՝ սեղմելով հետևյալ հղումը.
կայքի հղում՝ http://www.a1plus.am/1442674.html , YouTube-ի հղում՝ https://www.youtube.com/watch?v=VDurqXDCJ0s
ՀԿ կառավարման դպրոցը մասն է ՀԿ Դեպո ծրագրի, որի նպատակն է Հայաստանում ՀԿ-ների կարողությունները զարգացնել այնպես, որ դրանք դառնան Հայաստանում բարեփոխումների գործընթացներին աջակցող կայուն դերակատարներ։
Երկու օր տևողությամբ դասընթացի ժամանակ մասնակիցները հնարավորություն կունենան գործնական աշխատանքի միջոցով իրենց կարողությունները բարելավել հետևյալ ուղղություններով.
- Միջազգային զարգացման հաստատությունները և դոնորային ռեսուրսները
- Դոնորի հետ հարաբերություններ/ կուլտիվացիա
- Ինչպես գտնել, հասկանալ և մշակել դրամաշնորհային հայտ
- Ինչպես գրել մրցունակ ծրագրի առաջարկ
Դասընթացը կվարեն ԵՀՀ մասնագետները։