Հասարակագիտական հետազոտությունների ամառային դպրոց «Քանակական հետազոտություն. ընտրանք, տվյալների վերլուծություն եւ վիզուալացում» թեմայով
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը հրավիրում է «Քանակական հետազոտություն. ընտրանք, տվյալների վերլուծություն եւ վիզուալացում» հետազոտական ամառային դպրոցին, որը տեղի կունենա օգոստոսի 2-ից 6-ը, Երեւանում:
ԱԿՆԱՐԿ
Հետազոտական դպրոցի մասնակիցները կծանոթանան քանակական հետազոտություն իրականացնելու սկզբունքներին եւ մեթոդներին, ընտրանքի տեսությանը, տվյալների վերլուծությանը SPSS ծրագրային փաթեթով, ինչպես նաեւ հետազոտության արդյունքների վիզուալացմանն ու հանրայնացմանը:
Դպրոցը հագեցած է լինելու պրակտիկ եւ խմբային աշխատանքով եւ կծանոթացնի մասնակիցներին քանակական տվյալների վերլուծության SPSS ծրագրային փաթեթին:
Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ Է ԴՊՐՈՑԸ
Ամառային դպրոցը նախատեսված է հասարակական կազմակերպությունների, վերլուծական կենտրոնների, պետական մարմինների երիտասարդ հետազոտողների համար, ովքեր ցանկանում են հմտանալ կիրառական բնույթի հասարակագիտական հետազոտություններում:
Ցանկալի է, որ դիմորդները ունենան հասարակագիտական կրթություն, քանակական տվյալների վերլուծության նախնական գիտելիքներ եւ համակարգչային հմտություններ:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ամառային դպրոցը կտեւի 5 օր՝ օգոստասի 2-ից 6-ը՝ 10:00-ից 18:00-ը: Մասնակցությունը անվճար է:
Գրանցման հայտի համար այցելեք ԱՅՍՏԵՂ, իսկ օրակարգին ծանոթանալու համար` ԱՅՍՏԵՂ:
Դպրոցի աշխատանքային լեզուն հայերենն է: Անգլերենի իմացությունը ցանկալի է` անգլերենով տրամադրվող գրականության եւ նյութերի յուրացման համար: Ամառային դպրոցի ակտիվ մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:
Գրանցման հայտը լրացնելու վերջնաժամկետը հուլիսի 25-ն է: