«Ինչպես հայթայթել ռեսուրսներ և կազմել մրցունակ ծրագրեր» ՀԿ Կառավարման դպրոց` Երևանում
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «ՀԿ Դեպո» Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակներում Քաղաքացիական հասարակության կազմակերպություններին(ՔՀԿ) հրավիրում է մասնակցելու «Ինչպես հայթայթել ռեսուրսներ և կազմել մրցունակ ծրագրեր» թեմայով գործնական դասընթացին, որը տեղի կունենա Մայիսի 30-31-ը Երևանում, ԵՀՀ գրասենյակում, ՔՀԿ Կառավարման դպրոցում:
ՀԿ կառավարման դպրոցի նպատակն է Հայաստանում ՀԿ-ների կարողությունները զարգացնել այնպես, որ դրանք դառնան Հայաստանում բարեփոխումների գործընթացներին աջակցող կայուն դերակատարներ։ ՀԿ դպրոցը հանդիսանում է «ՀԿ Դեպո» ծրագրի կարողությունների զարգացման համապարփակ շղթայի մի մասը և խրախուսվում է մասնակիցների կողմից ՀԿ Դեպո ծրագրի այլ ռեսուրսներից օգտվելը։
Երկու օր տևողությամբ դասընթացի ժամանակ մասնակիցները հնարավորություն կունենան գործնական աշխատանքների միջոցով իրենց կարողությունները բարելավել հետևյալ ուղղություններով.
- Միջազգային զարգացման հաստատությունները և դոնորային ռեսուրսները
- Կազմակերպության հաղորդակցության սկզբունքները
- Ինչպես գրել մրցունակ ծրագրի առաջարկ:
Մասնակցելով «ՀԿ Դեպո» կառավարման դպրոցի դասընթացներին, Դուք հնարավորություն եք ստանում ծանոթանալ ՔՀԿ-ների կազմակերպական զարգացմանը նպաստող ռեսուրսների հետ, համագործակցել այլ կազմակերպությունների հետ, և այս բոլորը հետագայում ծառայեցնել Ձեր կազմակերպության ուժեղացման գործին։
Դասընթացը վարում են ԵՀՀ փորձագետները և հրավիրված մասնագետներ։ Դասընթացի լեզուն հայերեն է: Խնդրում ենք դասընթացին դիմել այն դեպքում, եթե կկարողանաք ներկա լինել երկու օրերի ընթացքում։ Ցանկալի է, որ մասնակցի կազմակերպության տնօրենը կամ ծրագրերի ղեկավարը։
Մասնակցության համար անհրաժեշտ է ուղարկել կից ներկայացված ՀԿ անձնագիրը մինչև ս.թ. մայիսի 22–ը, [email protected] էլ. հասցեով ՝ թեմայի տողում նշելով «ՀԿ դպրոցի հայտ – Ձեր կազմակերպության անունը»:
Մասնակցությունն անվճար է։ Հարցերի դեպքում կարող եք դիմել` ԵՀՀ-ի ծրագրերի համակարգող Լիլիթ Արզոյանին` հեռ. (+374) 93-25-15-91, էլ.փոստ՝ [email protected]:
***
ՀԿ Դեպո ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Հետազոտական ռեսուրսներիկովկասյան կենտրոններ – Հայաստան հիմնադրամի (ՀՌԿԿ), Մեդիա նախաձեռնությունների կենտրոն ՀԿ–ի (ՄՆԿ), Գորիսի մամուլի ակումբ ՀԿ-ի (ԳՄԱ), Աջակցություն Նոյեմբերյանին ՀԿ–ի (ԱՆ), Մարտունու կանանց համայնքայինխորհուրդ ՀԿ–ի կողմից` ԱՄՆ ՄԶԳ Զարգացման դրամաշնորհների ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը մեկնարկել է 2014 թվականին և իրականացվելու է մինչև 2019 թվականը:
Դիմելու համար ներբեռնլ հայտադիմումը