ՔՀԿ կառավարման դպրոց. «ՔՀԿ-ների թափանցիկ կառավարման սկզբունքները», Մարտ 19-20
Մարտի 19-20, 2019թ, Երևան
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հրավիրում է ձեզ դիմելու ՔՀԿ կառավարման դպրոցին «ՔՀԿ-ների թափանցիկ կառավարման սկզբունքները» թեմայով․ քննարկելու ՔՀԿ քաղաքականությունների դերը թափանցիկ և կայուն գործունեության համար:
ՀԿ կառավարման դպրոցը իրականացվում է ՀԿ Դեպո - Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակներում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։
ՀԿ դպրոցի նպատակն է ուժեղացնել ՔՀԿ-ի ներքին կարողությունները՝ իրենց աշխատակարգերը կանոնավորելու, թափանցիկ և վստահելի աշխատելաոճ զարգացնելու և դոնորների հետ արդյունավետ հարաբերություններ կառուցելու համար:
Դասընթացի ընթացքում քննարկվելու են հետևյալ թեմաները.
- Հանրային ռեսուրսների արդյունավետ կառավարում և ՔՀԿ-ների պատասխանատվությունը դրանց հետ աշխատելիս,
- Ներքին և արտաքին վերահսկողություն. քաղաքականություն և ընթացակարգեր,
- ՀԿ օրենսդրությանը համապատասխան գործունեության և հաշվետվությունների առանձնահատկությունները,
- Հաճախ հանդիպող խնդիրներ հաշվետվողականության հետ:
Ցանկալի է, որ յուրաքանչյուր կազմակերպությունից մասնակցի ղեկավարը: ՀԿ դպրոցը անցկացվելու է ԵՀՀ գրասենյակում (հասցեն՝ Ազատության 1/21, Երևան)։
Հարցերի դեպքում դիմել Լիլիթ Արզոյանին՝ [email protected], 093-25-15-91:
Մասնակցելու համար, անհրաժեշտ է լրացնել ՀԿ անձնագիրը և ուղարկել [email protected] հասցեին մինչև մարտի 12-ը:
«ՀԿ Դեպո - Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագիրն» իրականացվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։ Ծրագրի նպատակն է Հայաստանի քաղաքացիական հասարակության կառույցները զարգացնել այնպես, որ նրանք դառնան երկրում բարեփոխումների գործընթացներին աջակցող կայուն գործիչներ։