Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 14 մարտի, 2018
Դասընթաց ՀԿ-ների կողմից հանրային վերահսկողության իրականացման առցանց գործիքների մասին
Աղբյուրը՝ ccd.armla.am
Մարտի 19-ին՝ 11:00, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում կանցկացվի դասընթաց ՀԿ-ների կողմից հանրային վերահսկողության իրականացման և հանրային քաղաքականության մշակման արդյունավետությունն ավելացնող առցանց գործիքների մասին: Դասընթացը կվարի Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ) գործադիր տնօրեն Խաչիկ Գևորգյանը:
Դասընթացի ժամանակ կներկայացվեն առցանց գործիքներ, որոնց միջոցով հնարավոր կլինի ավելացնել հասարակական կազմակերպությունների՝ հանրային քաղաքականության ասպարեզում ազդեցությունը և տեսանելիությունը։ Ի թիվս բազմաթիվ նման գործիքների կներկայացվեն հատկապես՝
1. Madmimi էլ. փոստի հասցեներ տնօրինելու և անհատական նամակներ ուղարկելու համակարգը,
2. Attach.io կից փաստաթղթերի հասանելիությունը և հասցեատիրոջ՝ յուրաքանչյուր էջի վրա անցկացրած ժամանակին հետևելու գործիք,
3. Appear.in արագ և հարմարավետ վիդեոզանգեր կատարելու ծրագիր,
4. Տեքստային ուղերձներն ավելի արդյունավետ տեղ հասցնելու inbound marketing-ի հնարքներ,
5. Twitter-ի միջոցով միջազգային տեսանելիություն ապահովելու մի քանի հնարքներ,
6. Կազմակերպության աշխատակիցների հանձնարարությունների կատարողականներին հետևելու asana.com գործիքը,
7. Google-ի տարբեր գործիքներ։
Մանրամասները՝ այստեղ
Հարգանքներով՝
Իրավաբանների հայկական ասոցիացիա
Դասընթաց