Քաղաքականությունների վերլուծության և հետազոտության հնարավորություն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար
2020 թվականի հունիսին մեկնարկել է «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագիրը, որն իրականացվում է հինգ գործընկեր կազմակերպությունների հետ միասին՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերությամբ և օժանդակությամբ։ ԴԱՏԱ ծրագրի նպատակն է` նպաստել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) կողմից տվյալներով հիմնավորված քաղաքականությունների մշակմանը՝ զարգացնելով ՔՀԿ-ների՝ հավաստի տվյալներ ուսումնասիրելու և վերլուծելու, դրանք շահագրգիռ կողմերին արդյունավետորեն փոխանցելու կարողությունները:
Կրթաթոշակների նպատակն է` (1) ՔՀԿ-ների ուշադրության կենտրոնում գտնվող քաղաքականությունների ոլորտում կատարել լրացուցիչ հետազոտություն կամ վերլուծություններ, (2) խթանել համագործակցություն երիտասարդ հետազոտողների, ուսանողների և ՔՀԿ-ների միջև, (3) նպաստել ՔՀԿ-ների կողմից հետազոտական տվյալների օգտագործման, ինչպես նաև` վերլուծությունների միջոցով խնդիրների հատկորոշման մշակույթի խթանման գործին։
Կրթաթոշակի առավելագույն տևողությունը 3 ամիս է: Յուրաքանչյուր կրթաթոշակի չափը` մինչև 1.500.000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը):
Ո՞վ կարող է դիմել.
«Քաղաքականությունների վերլուծության և հետազոտության հնարավորություն» ծրագրին կարող են դիմել ՀՀ-ում գրանցված ՔՀԿ-ները։
Ի՞նչ օգուտ է ստանում ՔՀԿ-ն.
- ՔՀԿ-ն հնարավորություն է ստանում իր գործունեության ոլորտն(եր)ին առնչվող անհրաժեշտ քաղաքականությունների կամ բարեփոխումների թեմաներով վերլուծություներ կատարել, որոնք կօժանդակեն ընթացիկ կամ ապագա ծրագրերի իրականացմանը, նոր ռազմավարությունների մշակմանը կամ համալրմանը։
- ՔՀԿ-ն հնարավորություն է ստանում բարելավել վերլուծության, տվյալների հավաքագրման, գիտական և հետազոտական գործընթացները և կարողությունները։
- ՔՀԿ-ն ամրապնդում է կապերը հետազոտական, վերլուծական համայնքի փորձագետների հետ։
ՔՀԿ-ի հիմնական պարտականությունները.
- Նախանշված ժամկետների ընթացքում ՔՀԿ-ն նախաձեռնում և ավարտում է հետազոտական և/կամ վերլուծական աշխատանքը։
- Հետազոտական աշխատանքի ժամանակահատվածում համագործակցում է ԴԱՏԱ գործընկերների, շահառուների հետ։
- Հետազոտությունների մեթոդների, ամփոփող հարապարակումների նախագծման և հրատարակման գործընթացներն իրականացնում է ԴԱՏԱ գործընկերների հետ համագործակցությամբ։
Ակնկալվող արդյունքները.
Հետազոտական հայտերը նախատեսում են կարճաժամկետ արդյունքներ, ինչպես օրինակ՝ ոլորտային նախաձեռնություններին օժանդակող տվյալների և հիմնավորումների ամփոփագրեր, քաղաքականությունների վերլուծության ամփոփագրեր, քաղաքականության փոփոխության տվյալահեն առաջարկներ, միջազգային փորձի ուսումնասիրության, շահերի պաշտպանության կամ հաղորդակցության գործողությունների ծրագրեր և այլն։ Դիմորդ ՔՀԿ-ները կարող են նաև դիմել այնպիսի առաջարկություններով, որոնց թեմաները համընկնում են կառավարության բարեփոխումների ընթացիկ նախաձեռնություններին:
Ինչպե՞ս դիմել.
Դիմելու վերջնաժամկետը` 2022 թ. հունվարի 20-ն է։
Ընտրության կարգը մրցութային է։ Ընտրության չափանիշներն են.
- առաջարկվող թեմայի արդիականությունը,
- թեմայի կարիքը` քաղաքականությունների մշակման գործընթացներում,
- հետազոտության/վերլուծության արդյունքների կիրառելիությունը ՔՀԿ-ի գործընթացներում։
Կրթաթոշակի հայտ ներկայացնելու համար խնդրում ենք ուղարկել ստորև նշված 2 փաստաթղթերը [email protected] էլ.փոստին՝ թեմայի դաշտում նշելով CSO Policy Research_Կազմակերպության անվանում կամ հապավում։
- Հետազոտության առաջարկ հետևյալ բովանդակությամբ.
- ՔՀԿ-ի մասին համառոտ տեղեկատվություն, ներառյալ կոնտակտային տվյալները (առավելագույնը` 1 պարբերություն),
- Հետազոտության/վերլուծության թեմայի նկարագիրը. կարիքը ՔՀԿ-ի համար, հետազոտության նպատակը, խնդիրը, հետազոտության մեթոդը, անհրաժեշտ ժամկետները և աշխատանքի ծավալը (առավելագույնը` 2 էջ)։
- Հետազոտությունը/վերլուծությունն իրականացնող աշխատակց(ներ)ի, փորձագետ(ներ)ի, մասնագիտական ինքնակենսագրությունը։
Հայտերի դիտարկման ընթացքը.
- Քայլ 1. Դիմումները ուղարկել մինչև՝ 2022 թ. հունվարի 20-ը։
- Քայլ 2. Նախնական ընտրության փուլը անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի։
- Քայլ 3. Ընտրված լավագույն թեկնածուները կտեղեկացվեն մինչև 2022թ․հունվարի 25-ը։
- Քայլ 4. Պայմանագրերի կնքում և աշխատանքների մեկնարկ։
- Քայլ 5. Հանդիպում ԴԱՏԱ ծրագրի գործընկերների հետ` գործողությունների ընթացքին ծանոթանալու նպատակով։
ԴԱՏԱ ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, «Սոցիես» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության, Բուն TV հիմնադրամի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության հետ միասին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ։
Սույն նախաձեռնությունն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները և ներկայացված բովանդակությունը միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: