ԴԱՏԱ ծրագրի շրջանակում մեկնարկում է «Ցանցային համագործակցություն հանրային քաղաքականությունների բարելավման նպատակով» դրամաշնորհային ծրագիրը
Դիմելու վերջնաժամկետը՝ երկարացվել է մինչև 5-ը նոյեմբերի, 2020 թ․
Դրամաշնորհի չափը՝ մինչև 58 մլն դրամ (120 000 ԱՄՆ դոլար)
Ծրագրի տևողությունը՝ մինչև 12 ամիս
Ծրագրի հայտերը ուղարկել data-[email protected] էլ. հասցեին
Դրամաշնորհի ֆինանսավորումը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն
«ԴԱՏԱ. տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագրի շրջանակում մեկնարկում է «Ցանցային համագործակցություն հանրային քաղաքականությունների բարելավման նպատակով» (այսուհետև՝ Ցանցային դրամաշնորհներ) դրամաշնորհային ծրագիրը ՔՀԿ–ների՝ տվյալներով հիմնավորված հանրային քաղաքականությունների մշակման գործընթացներին աջակցելու նպատակով։
- ԴԱՏԱ ծրագրի համառոտ նկարագիրը
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «ՍՈՑԻԵՍ» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության (Սոցիես), Բուն TV հիմնադրամի (Բուն TV), «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության (ԴԵՀԿ) և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության (Սոսե) հետ միասին (այսուհետև՝ ԴԱՏԱ–ի գործընկերներ) իրականացնում է «ԴԱՏԱ. տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագիրը, որը համատեղ մշակվել և ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից։ Ծրագիրը մեկնարկել է 2020 թվականի հունիսին և կիրականացվի մինչև 2022 թվականի մայիսը։
ԴԱՏԱ ծրագիրը կնպաստի փաստերով հիմնավարված քաղաքականությունների մշակման գործընթացի կատարելագործմանը, հզորացնելով ՔՀԿ-ների՝ հուսալի և հստակ տվյալներ գործածելու, դրանք վերլուծելու և արդյունավետ կերպով հաղորդակցելու, փորձագիտական գիտելիք և հմտություն ձևավորելու և շահագրգիռ կողմերից աջակցություն ստանալու կարողությունը։ Այսպիսով, տեղական ՔՀԿ-ները, հզորանալով, կդառնան ազդեցիկ դերակատարներ Հայաստանում հասարակության ներգրավումը խթանելու ու արդյունավետ կառավարմանը նպաստելու գործում։
- Դրամաշնորհային ծրագրի նպատակը
Հայաստանում քաղաքական վերջին փոփոխությունները և դրանց հաջորդած՝ թափանցիկության բարձրացման մասին կառավարության հայտարարությունները նոր հնարավորություններ են ստեղծել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների՝ քաղաքականությունների մշակման գործընթացին ավելի արդյունավետորեն մասնակցելու համար։
Որպեսզի ՔՀԿ–ները քաղաքականությունների մշակման գործում ավելի մեծ ազդեցություն ունենան, անհրաժեշտություն կա ուժեղացնելու ՔՀԿ–ների՝ տվյալներ ուսումնասիրելու, փաստերով հիմնավորված առաջարկություններ մշակելու, դրանք տարբեր շահագրգիռ կողմերին արդյունավետորեն հաղորդելու կարողությունները, ինչպես նաև բարելավելու նրանց միջոլորտային համագործակցությունը քաղաքականության մշակման ոլորտում փոփոխություններ արձանագրելու ուղղությամբ։
ԴԱՏԱ ծրագիրը նախատեսում է մրցութային կարգով ֆինանսավորել մինչև չորս ոլորտային ցանցային դրամաշնորհային ծրագրեր։ Դրամաշնորհային առաջարկը պիտի ներկայացնի որևէ ոլորտում գործող քաղաքականության բարելավմանը կամ նոր քաղաքականության ձևավորմանն ուղղված նախաձեռնություն։
- րպեսզի ՔՀԿ–ների առաջարկած քաղաքականությունները լինեն հիմնավորված և վստահելի, դրանք պիտի ձևավորվեն ըստ հետևյալ գործառույթային արժեշղթայի.
- խնդրի ձևակերպում համայնքային կազմակերպությունների, շահառու խմբերի մասնակցությամբ,
- խնդրի/թեմայի հետազոտություն կամ տվյալների վերլուծություն հետազոտական կազմակերպությունների աջակցությամբ,
- տվյալների և փաստերի վերլուծության արդյունքում տվյալներով հիմնավորված քաղաքականությունների բարեփոխման առաջարկությունների մշակում վերլուծական (think tank) կազմակերպությունների հետ համագործակցությամբ,
- ջատագովության գործողություններ որոշում կայացնողների հետ, հաղորդակցություն հանրության և շահագրգիռ այլ կողմերի հետ մեդիա ոլորտի և ջատագովության փորձ ունեցող կազմակերպությունների աջակցությամբ,
- պետական կառավարման մարմինների հետ թիրախավորված աշխատանք, ջատագովության գործողությունների առաջարկությունների՝ ընդհուպ մինչև օրենսդրական օրակարգ ներմուծելուն ուղղված աշխատանքներ։
Տվյալահեն քաղաքականությունների բարելավման գործընթացը բաղկացած է վերը թվարկածփուլերից, որոնցից յուրաքանչյուրում անհրաժեշտ է որոշակի ոլորտի կազմակերպությունների գործառույթային մասնակցություն, ուստի ԴԱՏԱ դրամաշնորհային ծրագրին կարող են դիմել ՔՀԿ–ները կոնսորցիումային ցանցերով, որոնցում ընդգրկված են նշված գործառույթները ներկայացնող կազմակերպություններ։
- Դրամաշնորհային ծրագրի պայմանները
Ծրագրի հայտը մշակելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ պայմանները․
Ծրագրերի համառոտ առաջարկի ներկայացման վերջնաժամկետը՝ 5-ը նոյեմբերի, 2020թ․:
Ցանցային դրամաշնորհի չափը՝ մինչև 58 մլն դրամ (120 000 ԱՄՆ դոլար):
Ծրագրի տևողությունը՝ մինչև 12 ամիս:
Ով կարող է դիմել.
- Ծրագրին կարող են դիմել ՀՀ-ում գրանցված, շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ, ոչ առևտրային, ինչպես նաև առևտրային կազմակերպություններ (օրինակ՝ լրատվական, կրթական, հետազոտական, վերլուծական և խորհրդատվական կենտրոններ), որոնց կանոնադրական նպատակներն ու գործառույթները համապատասխանում են ԴԱՏԱ ծրագրի ցանցային դրամաշնորհի նպատակներին:
- Հայտերը կընդունվեն ՔՀԿ կոնսորցիումներից։ Հաշվի առնելով արժեշղթայի գաղափարը, կոնսորցիումների կազմը կարող է ընդգրկել մի քանի կազմակերպություն, հավանական է՝ չորս: ՔՀԿ–ներից մեկը հանդես կգա որպես գլխավոր դիմորդ։ Մեկ կոնսորցիումում կարող է ընդգրկված լինել ոչ ավել, քան մեկ շահույթ հետապնդող կազմակերպություն, սակայն վերջիններս կարող են ընդգրկված լինել ծրագրում ոչ որպես կոնսորցիումի անդամ:
- Դիմորդ կազմակերպությունները պիտի պատրաստակամ լինեն դիմումի գործընթացին զուգահեռ աշխատելու ԴԱՏԱ-ի գործընկերների հետ՝ զարգացնելու իրենց ծրագրի իրագործման արդյունավետությունը, իրենց կազմակերպական կարողությունները և կատարելագործելու ինչպես նախագծերի, այնպես էլ հետագայում իրականացվող ծրագրերի որակը։
- Մեկ կազմակերպությունը կարող է հանդես գալ միայն մեկ կոնսորցիումի կազմում և մասնակցել միայն մեկ նախագծի։
- Յուրաքանչյուր ծրագիր հաստատելուց հետո կկնքվի պայմանագիր դրամաշնորհային կոնսորցիումի ղեկավար կազմակերպության հետ։ Ղեկավար կազմակերպությունը համապատասխանաբար ենթադրամաշնորհներ կտրամադրի կոնսորցիումի անդամ մյուս կազմակերպություններին։ ԵՀՀ–ն կտնօրինի դրամաշնորհների կառավարումը դրամաշնորհների կառավարման ԵՀՀ–ի և ԱՄՆ ՄԶԳ–ի պահանջների համաձայն։
- Համաֆինանսավորումը՝ ֆինանսական կամ ոչ ֆինանսական միջոցներով, պետք է հավասար լինի բյուջեի առնվազն 10 %-ին: Ուշադրություն. ԱՄՆ կառավարության այլ աղբյուրից ցանկացած օգնություն չի համարվում համաֆինանսավորում:
- Նախահաշվում հարկավոր է ներառել ֆինանսական աուդիտի կազմակերպման ծախսերը։
Առաջարկի բովանդակությունը.
- Ծրագրերը պիտի թիրախավորեն որևէ ոլորտում (առանց սահմանափակման) քաղաքականության փոփոխությունը։
- Ծրագիրը կարող է առաջարկել ինչպես մարզային, համայնքային, այնպես էլ համազգային նշանակության ոլորտային քաղաքականությունների բարելավում։
- Քաղաքականությունների մշակման/բարելավման նպատակը պիտի ընդգրկի տվյալ ոլորտում քաղաքացիական հասարակության (ինչպես կոնսորցիումի անդամ, այնպես էլ համայնքահեն և այլ ՔՀԿ–ների) կարողությունների բարելավմանն ուղղված գործողություններ։
- ՔՀԿ–ները չեն կարող սույն դրամաշնորհի շրջանակում նախատեսել վերանորոգման, ֆիզիկական ենթակառուցվածքների ստեղծման և նման այլ գործողություններ։
- Առաջարկվող գործողություններում ՔՀԿ-ն կարող է համագործակցել՝ պայմանագրեր կնքել, ծառայություններ պատվիրել և ստանալ, այլ կազմակերպությունների հետ, ինչպես ոչ առևտրային՝ շահույթ չհետապնդող, այնպես էլ պետական ոչ առևտրային և մասնավոր առևտրային ընկերությունների հետ Հայաստանում և Հայաստանից դուրս։
- Ծրագրի գործողություններն ու մեթոդները մշակելիս հարկավոր է հաշվի առնել համավարակի հետևանքով գործարկվող հնարավոր սահմանափակումները։
- Առաջարկը մշակելիս հարկավոր է հաշվի առնել նաև տվյալ բնագավառում այն բացերն ու բարեփոխման կարիքները, որոնք ավելի ակնառու դարձան COVID-19 համավարակի պայմաններում։
- Առաջարկը կարող է ընդգրկել նաև ՔՀԿ-ների՝ քաղաքականությունների մշակման գործընթացի մասնակցությանը աջակցող մեթոդների կամ գործիքների ստեղծում և գործարկում։
- Դրամաշնորհների ընտրության գործընթացը
Դրամաշնորհային գործընթացը բաղկացած է երկու փուլից. (1) ծրագրի համառոտ առաջարկների (concept paper) ներկայացում և (2) ամբողջական ծրագրի համաստեղծում` ԴԱՏԱ գործընկերների հետ միասին (co-creation) և ֆինանսավորում։
Փուլ 1. Ծրագրի համառոտ առաջարկների ներկայացման փուլ
- Ծրագրի համառոտ առաջարկների ներկայացում։ Դիմորդները ներկայացնում են ծրագրի ընդհանուր գաղափարը, հղացքը։
- Ծրագրի համառոտ առաջարկների նախնական ընտրություն հանձնաժողովի կողմից։ Այս փուլում կընտրվի մինչև հինգ ՔՀԿ կոնսորցիում (մոտ 20 կազմակերպություն)։
- Նախնական փուլում ընտրված կոնսորցիումների անդամ ՔՀԿ–ների հետ կարողությունների զարգացման միջոցառումների կազմակերպում՝ տվյալահեն քաղաքականությունների մշակման, արժեշղթայի մոտեցումների ներդրման նպատակով։
- Նախնական փուլում ընտրված կոնսորցիումների կողմից, դասընթացների արդյունքների համադրմամբ, ծրագրային նախնական առաջարկների լրամշակում և ներկայացում։
- Համաստեղծման փուլին մասնակցող ծրագրերի ընտրություն հանձնաժողովի կողմից՝ հարցազրույցների հիման վրա։
Փուլ 2. Ամբողջական ծրագրի համաստեղծում և ֆինանսավորում
- Ընտրված ՔՀԿ կոնսորցիումների հետ ամբողջական ծրագրերի մշակման համաստեղծման (co-creation) գործընթաց։ Համաստեղծման արդյունքում նախատեսվում է ամբողջական ծրագրի ընթացքի մանրամասն քննարկում, ծրագրի գործողությունների կազմում և ԴԱՏԱ-ի գործընկերների կողմից ուղեկցող/համընթաց գործողությունների ծրագրում։
- Ամբողջական առաջարկների հաստատում, պայմանագրերի կնքում, ֆինանսավորում։
- Ոլորտային ցանցային դրամաշնորհների մեկնարկ։
- Համընթաց աջակցություն`ուղեկցում, ոլորտային ցանցերին ծրագրերի իրականացման ամբողջ ընթացքում ԴԱՏԱ–ի գործընկերների, միջազգային փորձագետների մասնակցությամբ։
ԵՀՀ–ն և ԴԱՏԱ–ի գործընկերներն ակնկալում են, որ դրամաշնորհային ծրագրերում ընդգրկված ՔՀԿ–ները պատրաստ կլինեն համագործակցելու բոլոր գործընկերների հետ, մասնակցելու լրացուցիչ միջոցառումների, կիսելու հաջողության պատմություններն ու փորձը, վերլուծելու առաջընթացը կամ խնդիրները, դասեր քաղելու, նորարարություն ներմուծելու իրենց գործընթացներում։ Համաստեղծման փուլ չանցած կոնսորցիումները կարողությունների զարգացման միջոցառումների շնորհիվ կամրապնդեն իրենց հնարավորությունները՝ իրենց գաղափարներին այլ կերպ աջակցություն գտնելու կամ ԴԱՏԱ ծրագրի մյուս հնարավորություններին դիմելու:
Ծրագրերի գնահատման չափանիշներին կարող եք ծանոթանալ Աղյուսակ 1–ում: Դրամաշնորհների ընտրության ժամանակացույցին կարող եք ծանոթանալ Աղյուսակ 2–ում:
- Դիմելու կարգը
Մինչև վերջնաժամկետը՝ 2020 թ. 5-ը նոյեմբերի, անհրաժեշտ է ծրագրի համառոտ առաջարկը Հավելված 1–ի ձևին համապատասխան ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ վերնագրի տողում նշելով՝
DATA: Concept paper_ գլխավոր դիմորդ կազմակերպության անունը կամ անվան հապավումը (լատինատառ կամ անգլերեն):
Դրամաշնորհային հայտի ձևը կարող եք ներբեռնել այս հղումով՝ Հավելված 1։
Ծրագրի համառոտ առաջարկը պետք է կազմված լինի հայերեն, համակարգչային MS Word ծրագրով, Sylfaen տառաձևով, 11 տառաչափով, միջտողային հեռավորությունը՝ 1:
Հարցերի և պարզաբանումների համար կարող եք դիմել Ծրագրի ղեկավար Լիլիթ Արզոյանին [email protected] էլ․հասցեով կամ 095 25 15 68 հեռախոսահամարով։
Աղյուսակ 1. Գնահատման չափանիշներ
Ընտրող հանձնաժողովը ծրագրային առաջարկների ընտրությունը կկատարի հիմք ընդունելով հետևյալ չափանիշները.
|
Գնահատման բաղադրիչներ |
Միավորներ 1 – 10 |
Փուլ 1. Ծրագրի համառոտ առաջարկների ներկայացման փուլ
Անհրաժեշտ փաստաթղթեր. Ծրագրի համառոտ առաջարկը Հավելված 1–ի ձևին համապատասխան
|
||
1.1 |
Ծրագրի համառոտ առաջարկների համապատասխանությունը ԴԱՏԱ ծրագրի նպատակներին |
1–10 |
1.2 |
Ծրագրի հիմնավորումը. առաջարկվող քաղաքականությունների բարելավման արդիականությունը, կարիքը և նշանակությունը |
1–10 |
1.3 |
Կոնսորցիումի (ոլորտային ցանցի) կառուցվածքը և համապատասխանությունը առաջարկվող ծրագրին և քաղաքականությունների մշակման արժեշղթային |
1–10 |
1.4 |
Ծրագրում ներգրավված կազմակերպությունների առաջնորդության կարողությունը, համատեքստին տիրապետումը և ստեղծագործականությունը։ |
1–10 |
Փուլ 2. Ամբողջական ծրագրի համաստեղծում և ֆինանսավորում
Անհրաժեշտ փաստաթղթեր. ամբողջական ծրագրի հայտ, ծրագրի բյուջեն և հիմնավորումը, կոնսորցիումի համագործակցության հուշագիրը (memorandum of understanding), կազմակերպությունների պետական գրանցման վկայականների պատճենները։ |
||
1.4 |
Տվյալահեն քաղաքականությունների ձևավորման արժեշղթայի արտացոլումը նախագծի մեթոդաբանության մեջ |
1 – 10 |
1.5 |
Իրականացման մեթոդը. առաջարկվող ծրագրի գործողությունների տրամաբանությունը նպատակի և խնդիրների համապատասխանության տեսանկյունից, խնդիրների լուծման ռազմավարությունն ու մեթոդները |
1 – 10 |
1.6 |
Կոնսորցիումի ղեկավար կազմակերպության դրամաշնորհ և կոնսորցիում կառավարելու կարողությունը |
1 – 10 |
1.7 |
Ծրագրի բյուջեի համապատասխանությունը ծրագրի նպատակին |
1 – 10 |
|
Համաստեղծման գործընթացի արդյունքում վերջնականացած ծրագրերը չեն երաշխավորվում ֆինանսավորման, թեև բացասական ելքի հավանակությունը ցածր է: Մերժման հիմք կարող են հանդիսանալ ծրագրի նախահաշվի կառուցվածքը, ծախս–արդյունք հարաբերակցությունը, ռեսուրսի անհամապատասխանությունը ծրագրի արդյունքներին հասնելու տեսակետից: |
Աղյուսակ 2. Դրամաշնորհի իրականացման ժամանակացույց
1. |
Տեղեկատվական առցանց հանդիպումներ |
Սեպտեմբերի 18-ին՝ ժ. 14։00–ին |
3. |
Համառոտ ծրագրային առաջարկների ներկայացման վերջնաժամկետ [email protected] էլ. փոստին |
2020 թ. նոյեմբերի 5 |
4. |
Ծրագրերի ընտրություն |
Մինչև նոյեմբերի 30-ը |
5. |
Ծրագրերի մեկնարկը |
2020 թ․ դեկտեմբեր |
6. |
Ծրագրերի ավարտը |
2021 թ. դեկտեմբեր |
Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն Եվրասիա համագործակցություն հիմնադրամինը և ԴԱՏԱ ծրագրի գործընկերներինն են, և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ–ի կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: