«ՏՎՅԱԼՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ SPSS ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱԹԵԹԻ ՄԻՋՈՑՈՎ» դասընթաց
Աղբյուրը՝ www.crrc.am
Օրը՝ 30-ը մարտի, 2017
Ժամը՝ 12:00-15:00
Վայրը՝ ք. Գյումրի, Պ. Սեւակի 4, Շիրակի պետական համալսարան,
ընթերցասրահ՝ Ե1-3 լսարան
Լեզուն՝ Հայերեն
Դասընթացը կազմակերպվում է Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի աջակցությամբ՝ Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը եւ ՀԿ Դեպո–Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրերի շրջանակներում:
Նկարագրությունը.
Մասնակիցները կծանոթանան SPSS ծրագրային փաթեթի հնարավորություններին, կսովորեն ներմուծել տվյալները, նախնական վերլուծություն կատարել, կոդավորել եւ վերակոդավորել տվյալները, ինչպես նաեւ ստեղծել նոր փոփոխականներ ու պատկերավոր ներկայացնել դրանք: Նախատեսվում է նաեւ մասնակիցներին ներկայացնել փոփոխականների միջեւ կապերի բացահայտման ձեւերը:
Ում համար է.
Դասընթացը նախատեսված է տվյալադարանների եւ դրանց մշակման ծրագրային փաթեթներով հետաքրքրվածների համար: Տվյալների հետ աշխատանքի փորձը ցանկալի է:
Դասընթացավարի համառոտ կենսագրությունը.
Նաիրա Վարդանյանն ավարտել է Երեւանի պետական համալսարանը (ԵՊՀ)՝ ստանալով սոցիոլոգիայի մագիստրոսի աստիճան: ԵՊՀ քաղաքագիտության բաժնի հեռակա ասպիրանտ է: Նրա հրապարակումները վերաբերում են առավելապես քաղաքական կողմնորոշմանը եւ սոցիալական կապիտալին: Աշխատել է Կովկասի ինստիտուտում, ղեկավարել է Հայ-ռուսական համալսարանի բիզնես կենտրոնի Խորհրդատվության եւ դասընթացների բաժինը, դասավանդել է Հայկական պետական մանկավարժական համալսարանում եւ Տուրիզմի եւ սերվիսի ռուսական պետական համալսարանում:
Մասնակցության կարգը.
Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հայտը մինչեւ մարտի 27-ը: Ընտրության արդյունքների մասին կտեղեկանաք էլեկտրոնային փոստով մարտի 28-ին:
Հարցերը կարող եք ուղղել [email protected] էլ. հասցեով՝ վերնագրում նշելով SPSS_training:
ՀաՄաՏեղ ծրագրի մասին. ՀաՄաՏեղ ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման առաջնորդությամբ վեց ՀԿ-ներից բաղկացած համընկերության կողմից: Ծրագրի նպատակն է բարձրացնել հանրային ներգրավվածությունը ապակենտրոնացման եւ տեղական ինքնակառավարման բարեփոխումների գործընթացում: ՀաՄաՏեղ ծրագրին մանրամասն ծանոթանալու համար հետեւեք այս հղմանը:
ՀԿ Դեպո ծրագրի մասին. Ծրագիրն իրականացնում է Եվրասիա համագործակցությունը հիմնադրամի կողմից ղեկավարվող վեց ՀԿ-ներից բաղկացած համընկերությունը: ՀԿ Դեպո-ն նպատակ ունի հզորացնել հասարակական կազմակերպությունների կարողությունները Հայաստանում: Ծրագրին մանրամասն ծանոթանալու համար հետեւեք այս հղմանը:
Երկու ծրագրերն էլ իրականացվում են Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:
ՀՌԿԿ-Հայաստանը հետազոտական կենտրոն է, որի նպատակն է խթանել հասարակագիտական հետազոտություններն ու հանրային քաղաքականության վերլուծությունը Հայաստանում: Կազմակերպության մասին ավելի մանրամասն՝ այստեղ: