Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագիր
Աղբյուրը՝ armenia.usembassy.gov
Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագիր
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
Հասարակայնության հետ կապերի գրասենյակ
Հիմնական տեղեկատվություն |
|
Ֆինանսավորման հնարավորության անվանում՝ Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի մրցույթ (1-ին փուլ) Ֆինանսավորման գործիքի տեսակ՝ դրամաշնորհ կամ համատեղ համաձայնագիր Ֆինանսավորվող գործունեության կատեգորիա՝ ժողովրդավարության զարգացում CFDA համար(ներ)՝ 19.900 - հանրային դիվանագիտության ծրագրեր |
Ներդրումային պահանջներ՝ չկան Հայտարարության տեղադրման ամսաթիվ՝ 23-ը նոյեմբերի, 2016թ. Դիմումների հանձնման վերջնաժամկետ՝ 23-ը հունվարի, 2017թ. Դրամաշնորհների քանակը՝ 15-20 Դրամաշնորհի նվազագույն գումարը՝ $ 5,000 Դրամաշնորհի առավելագույն գումարը՝ $ 24,000
|
Ծրագրի նկարագրություն |
ԱՄՆ դեսպանատունը, հայտարարում է 2017թ. հարկաբյուջետային տարվա Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի մրցույթ՝ աջակցելու ժողովրդավարության զարգացմանը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ապահովմանն ու քաղաքացիական կրթության տարածմանը Հայաստանում: Ծրագրերի ֆինանսավորումը կապահովվի ըստ միջոցների առկայության: Հատուկ ուշադրության կարժանանան այն ծրագրերը, որոնք
Ծրագրերը պետք է հստակ սահմանեն, թե առաջարկվող գործունեության արդյունքում ինչ որոշակի ժողովրդավարական զարգացումներ տեղի կունենան Հայաստանում: Դրամաշնորհները պետք է օգտագործվեն կոնկրետ ծրագրերի իրականացման համար: Ծրագրերը պետք է համահունչ լինեն կազմակերպության երկարաժամկետ նպատակների հետ: Ծրագրային առաջարկներում պետք է ներկայացվեն իրագործվելիք խնդիրները, ակնկալվող արդյունքները և շահառուների շրջանակը: Ծրագրում պետք է նշվի ծրագրային աշխատանքների ժամկետը (ծրագրի սկզբի և ավարտի ամսաթվերը), որը չի կարող գերազանցել մեկ օրացուցային տարին: Մենք քաջալերում ենք այլ ՀԿ-ների հետ համագործակցությունը: |
Ովքեր կարող են դիմել |
|
Ծրագրի շնորհառուները |
ՀՀ-ում գրանցված հասարակական կազմակերպություններն ու անկախ լրատվամիջոցները Դրամաշնորհները չեն կարող օգտագործվել կուսակցական քաղաքական գործունեության նպատակով: |
Լրացուցիչ տեղեկատվություն |
|
Գործակալության անվանումը |
Հասարակայնության հետ կապերի գրասենյակ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
|
Դիմելու կարգը
|
Բոլոր հայտերը պետք է լրացվեն անգլերեն լեզվով և ներկայացվեն ԱՄՆ դեսպանատուն (ք. Երևան, Ամերիկյան փողոց 1) կամ [email protected] էլեկտրոնային հասցեով ոչ ուշ, քան 2017թ. հունվարի 23-ը (մինչև ժամը 18:00):
ԱՄՆ դեսպանատան աշխատանքային ժամերն են երկուշաբթիից ուրբաթ ժամը 9:00-18:00: Դեսպանատունը փակ է պետական տոներին: Եթե Ձեր դիմումը ներկայացրել եք էլեկտրոնային տարբերակով դուք պետք է ստանաք ավտոմատ հաստատում: |
Գնահատման չափանիշները |
Ներկայացված առաջարկների գնահատման ժամանակ հաշվի է առնվում ծրագրի համապատասխանությունը Ժողովրդավարության հանձնաժողովի դրամաշնորհային ծրագրի նպատակներին, նախանշված ծրագրային խնդիրների, գործունեության մարտավարության և շնորհառուների խմբի ընտրության նպատակահարմարությունը, ինչպես նաև հայտատու կազմակերպության կարողությունը` իրականացնելու առաջարկվող ծրագրային նպատակները: Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարության համապատասխան բաժնից վերջնական հաստատում ստանալուց հետո միայն ստորագրվում է դրամաշնորհային պայմանագիրը: |
Հղում լրացուցիչ տեղեկատվությանը |
Հայտի ձևերը և ծրագրի պայմանների մասին մանրամասն տեղեկությունները տեղադրված են ԱՄՆ դեսպանատան կայքում՝ http://www.usa.am/announce/dcgrant.zip
|
Մրցույթի մասին հանդիպումներ և շնորհանդեսներ
|
Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհային ծրագրի մրցույթի մասին խոսելու համար ԱՄՆ դեսպանատունը տեղեկատվական շնորհանդեսներ կկազմակերպի տեղական հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Հանդիպումների օրերն ու ժամերը տեղադրված են ԱՄՆ դեսպանատան կայքում և Ֆեյսբուքյան էջում։ |
Հետադարձ կապ |
Եթե էլեկտրոնային տարբերակով ամբողջական հայտարարությունը ներբեռնելու խնդիրներ ունեք, խնդրում ենք կապնվել՝
Լիանա Սահակյանին: [email protected]; հեռ. (37410) 49 43 11 |