Մասնակցության հրավեր․ «Պատերազմի, հակամարտությունների և անվտանգային հիմնախնդիրների լուսաբանման ներուժի զարգացումը հայաստանյան լրատվադաշտում․ ԱՄՆ-ի փորձի ուսումնասիրություն» ծրագիր
Կովկասի ինստիտուտը ընդունում է մասնակցության հայտեր «Պատերազմի, հակամարտությունների և անվտանգային հիմնախնդիրների լուսաբանման ներուժի զարգացումը հայաստանյան լրատվադաշտում․ ԱՄՆ-ի փորձի ուսումնասիրություն» ծրագրին: Ծրագրի շրջանակներում առաջին հանդիպումը տեղի կունենա Աղվերանում, ապրիլի 29-ից մինչև մայիսի 1-ը:
Մայիս-սեպտեմբեր ամիսներին տեղի կունենան և 10 հանդիպումներ փորձառու ռազմական լրագրողների ու փորձագետների հետ (հայ մասնագետների հետ ՝ Կովկասի ինստիտուտում, ամերիկացի մասնագետների հետ՝ առցանց)՝ ներառելով փորձի փոխանակում, գործնական աշխատանք և աշխատանքային խնդիրների քննարկում: Ծրագրի վերջնական փուլում բոլոր մասնակիցները կստանան վկայագրեր, իսկ մասնակիցներից հինգը՝ նաև ֆինանսական աջակցություն սահմանամերձ շրջաններում նոր նյութեր պատրաստելու համար:
Ծրագրին կարող են մասնակցել՝
1. Լրագրության, կամ անվտանգության խնդիրների վերլուծության դաշտում աշխատանքի առնվազն երեք տարվա փորձ ունեցող անձինք,
2. Լրագրության, կամ անվտանգության խնդիրների մասին առարկաներ դասավանդող դասախոսներ,
որոնք ցանկություն ունեն խորացնելու իրենց գիտելիքներն ու ձեռք բերել նոր հմտություններ՝ ռազմական լրագրության ոլորտում աշխատելու նպատակով:
Ծրագրին մասնակցելու համար կարող եք լրացնել հետևյալ հարցաթերթիկը։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 17-ն է։
Ծրագիրը կազմակերպվում է Կովկասի ինստիտուտի կողմից՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ։
Հարցերի դեպքում դիմեք՝
Կովկասի ինստիտուտ
Հեռ.՝ (+37410) 54 06 31
Էլ. հասցե՝ [email protected]