Ռադիո Հեքիաթը հայտարարում է բարբառային ընթերցանության մրցույթ
Աղբյուրը ՝ Ռադիո Հեքիաթ
Ռադիո Հեքիաթը հայտարարում է բարբառային ընթերցանության մրցույթ՝ հետևյալ բարբառներով.
*Այրարատի(Վաղարշապատ-Աշտարակ),
*Սյունիքի,
*Ջավախքի(Կարին-Բասեն),
*Տուրուբերանի(Մուշ-Տարոն-Հարք),
*Վան-Վասպուրականի,
*Գավառի(Բայազետ) և
*Մոկաց բարբառներով։
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, ովքեր ունեն վարժ, սահուն, տարբեր ձայներով, գեղարվեստորեն, բեմական, դերերով կարդալու տվյալներ:
Մրցույթի 2 փուլերը հաղթահարած մասնակիցները կստանան հնարավորություն մասնակցելու Ռադիո Հեքիաթ-ի Աուդիո Հեքիաթներ նախագծին՝ ժամավճարով։
Գրանցվելու համար ձեր հարցերը և տվյալները (անուն ազգանուն, բարբառ, հետադարձ կապի միջոցներ՝ Viber կամ WahtsApp կապի համար, էլ փոստ) կարող եք ուղարկել [email protected] էլ փոստին:
Գրանցվելուց հետո, ձեր կողմից տրամադրված կապի միջոցով, կուղարկենք կարդալու նյութը, որը կլինի առաջին փուլի առաջադրանքը։