Երկխոսություն թատրոնի միջոցով
Դիմելու վերջնաժամկետ: Մարտի 16,2018
Երբ և որտեղ: Մարտի 28,29,30,31 և ապրիլի 1, 2018, «Վանատուր» հյուրանոց, Գյումրի Հայաստան
Ժամանակ: 12:00-18:00 ամեն օր
Այս միջոցառումն իրականացվում է «Կարողությունների զարգացման և հանրային մասնակցության միջոցով խաղաղարարության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, և կազմակերպված Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (Հայաստանյան գրասենյակ) կողմից: Թրեյնինգը կազմակերպված է «Երիտասարդ հասակակիցներ» երիտասարդական կազմակերպւթյան կողմից:
Հիմնական նպատակը կրթել խաղաղարարություն, ստեղծել երկխոսություն երիտասարդների, փախստականների շրջանակում, նվազեցնել ատելություն-մոտեցումները մեկը մյուսի հանդեպ` կրթելով խաղաղարարություն և քաղացիական ակտիվություն: Գյումրիի թրեյնինգը ծրագրի երկրորդ մասն է: Ծրագրի երրորդ մասը կլինի Վրաստանի Թբիլիսի քաղաքում:
Թրեյնինգը(ծրագիրը) իր մեջ ներառում է տարբեր թեմաներ. խաղարարություն, խաղաղություն և արդարություն, բռնության տարբեր ձևեր և մասնավորապես կլինեն թեմաներ կապված թատրոնի հետ, որոնց ուսումնասիրելու ժամանակ մասնակիցները հնարավորություն կունենան օգտագործել իրենց գիտելիքները և զգացումները իրենց թատրոնի ներկայացումների մեջ:
Կարող եք դիմել, եթե
-երիտասարդ ես, 18-25 տարեկան
- ունես խաղաղության եւ կոնֆլիկտների վերափոխման հմտությունները զարգացնելու պատրաստակամություն
-ուզում ես սովորել՝ ինչ է հասարակական թատրոնը և խաղալ այդ թատրոնում
-ազատ ես և մոտիվացված երկխոսության համար
Մասնակցությունն անվճար է:
Դիմելու համար սեղմել այստեղ: