Ինտերնետ գրագիտություն, մեդիա և բիզնես հմտություններ
«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն կազմակերպում է «Ինտերնետ գրագիտություն, մեդիա և բիզնես հմտություններ» ծրագիրը, որը նախատեսում է համակարգչային և ինտերնետ գիտելիքների, սոցիալական մեդիա մարկետինգի և բիզնես պլանավորման ու իրագործման հիմնարար դասընթացներ բոլոր այն երիտասարդների համար, ովքեր ունեն անթիվ մտահղացումներ և դրանք իրականացնելու ցանկություն, սակայն չունեն բարձրագույն կրթություն: Ծրագրի բոլոր դասընթացներն ԱՆՎՃԱՐ ԵՆ։ Դե ինչ՜
Եթե երիտասարդ ես, ավարտել ես դպրոցը, չունես աշխատանք և բարձրագույն կրթություն՝ այս ծրագիրը քեզ համար է:
Ծրագրին մասնակցությունն ամբողջովին անվճար է, սակայն տեղերը սահմանափակ են, ուստի՝ ընդունելությունը մրցութային է: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. դեկտեմբերի 20-ը:‼️
Ծրագիրը երիտասարդ ու բարձրագույն կրթություն չունեցող դիմորդների խմբի հավաքագրման փուլում է:
Մասնակցության համար կարող եք գրանցվել այստեղ՝
https://forms.gle/uMyrmcqKJ54sE89g8