Մարդու իրավունքների վիճակը ոստիկան-քաղաքացի հարաբերություններում թեմայով քննարկում
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրավիրում է Ձեզ մասնակցելու «Մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները ոստիկան - քաղաքացի հարաբերություններում» թեմայով քննարկմանը:
Միջոցառումը տեղի կունենա Կոնգրես Հյուրանոցի Բոլլ Ռում դահլիճում (հասցեն՝ ք. Երևան, Իտալիայի 1)
Միջոցառման առաջին մասում կներկայացվի ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման վիճակը՝ ըստ ԶԼՄ մշտադիտարկման 2015թ. արդյունքների:
Միջոցառման երկրորդ մասում նախատեսված է ներկայացնել «Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների գործունեությունը բնորոշող համաթվերը» զեկույցը, որն ամփոփում է 2015 թվականի օգոստոսին իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները:
ՀՀ իրավապահ մարմինների կամայականության և ՀՀ Ոստիկանության վստահության համաթվերի միջոցով բացահայտվել է քաղաքացիների վերաբերմունքը իրավապահ մամինների գործունեության նկատմամբ:
Միջոցառման երրորդ մասում կցուցադրվի Թեհմինե Ենոքյանի կողմից պատրաստված «Պարբերական հիվանդություն» վերնագիրը կրող տեսազեկույցը, որում ներառված են 2014-2015 թվականների քաղաքական հետապնդումների, խոշտանգումների, քաղաքացիների վրա հարձակման դեպքերը: Այս երկու տարվա ընթացքում ինչպիսի զարգացումներ են տեղի ունեցել քրեական գործ հարուցելու, հանցագործությունները բացահայտելու ուղությամբ: Հետադարձ հայացք նետելով՝ պարզ է դառնում, որ բոլոր գործերը կարճվել են, կասեցվել են, որոշ դեպքերում անգամ քրեական գործ չի հարուցվել:Բոլոր դեպքերին անդրադառնում են հենց իրենք տուժողները:
Քննարկմանը հրավիրված են իրավասու պետական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Բանախոսներն են՝
Արթուր Սաքունց
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ
Անուշ Համբարյան
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ծրագրերի օգնական
Ռուբեն Սարգսյան
սոցիոլոգ-փորձագետ
Թեհմինե Ենոքյան
ֆիլմի հեղինակ, լրագրող
Միջոցառումն իրականացվում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող «Ոստիկանության հետ հարաբերություններում քաղաքացիների իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացում» ծրագրի շրջանակներում Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ:
Կից կարող եք տեսնել քննարկման օրակարգը:
Խնդրում եմ հաստատել Ձեր մասնակցությունը և ելույթով հանդես գալը մինչև սույն թվականի փետրվարի 12-ը հետևյալ 0322 42268 հեռախոսահամարով կամ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 322 4 22 68 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ փոստին:
Կոնտակտային անձ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հասարակայնության հետ կապերի մասնագետ Նարինե Եգանյան